11։00-ի տվյալներ. Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 5,78%-ը
12:17 17.09.2023 (Թարմացված է: 17:18 17.09.2023)
© Sputnik / Andranik GhazaryanВыборы в Совет Старейшин (17 сентября 2023). Еревaн

© Sputnik / Andranik Ghazaryan
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 11.00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 5,78 տոկոսը։ Ասուլիսի ժամանակ այս տվյալը ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
«Երևանում ընտրելու իրավունք ունեցող 824 250 անձանցից մասնակցել են 47 671–ը։ Սա ընտրողների ընդհանուր թվի 5,78 տոկոսն է»,– ասաց նա։
© Sputnik / Shushanik AvdalyanԵրևանի քաղաքապետի ընտրություններ 2023

Երևանի քաղաքապետի ընտրություններ 2023
© Sputnik / Shushanik Avdalyan
Ընտրողների մասնակցությունը`ըստ Երևանի վարչական շրջանների.
Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 83014 անձանցից մասնակցել է 4570–ը կամ 5.51 տոկոսը,
Ավան վարչական շրջանում` 39030 ընտրողից մասնակցել են 2530–ը կամ 6.48 տոկոսը,
Արաբկիր վարչական շրջանում` 94537 ընտրողից 5413–ը կամ 5.73 տոկոսը,
Դավթաշեն վարչական շրջանում` 33484 ընտրողից 2293–ը կամ 6.85 տոկոսը,
Էրեբունի վարչական շրջանում` 89206 ընտրողից 4455–ը կամ 4.99 տոկոսը,
Կենտրոն վարչական շրջանում` 94 922 ընտրողից 4890–ը կամ 5.15 տոկոսը,
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում` 106 317 ընտրողից 6078 –ը կամ 5.72 տոկոսը,
Նոր Նորք վարչական շրջանում` 97497 ընտրողից 5995–ը կամ 6.15 տոկոսը,
Նորք–Մարաշ վարչական շրջանում` 10 667 ընտրողից 698–ը կամ 6.54 տոկոսը,
Նուբարաշեն վարչական շրջանում` 8065 ընտրողից 471–ը կամ 5.84 տոկոսը,
Շենգավիթ վարչական շրջանում` 110 780 ընտրողից 6584–ը կամ 5.94 տոկոսը,
Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում` 56 731 ընտրողից 3694–ը կամ 6.51 տոկոսը։
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում, որին մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։
Նշենք, որ ժամը 08։00–ին Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475 ընտրական տեղամասերի դռները։
Երևանի քաղաքի գրանցում ունեցող քաղաքացիները կարող են մինչև երեկոյան 20։00–ն մասնակցել ավագանու ընտրություններին և իրենց քվեն տալ նախընտրած ուժին։
Սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250։ Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։