ԱՄՆ պետքարտուղարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են հացահատիկային գործարքը

© AP Photo / Petr David Josek, PoolԷնթոնի Բլինկեն
Էնթոնի Բլինկեն - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2023
Էնթոնի Բլինկեն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վաշինգտոնը ուղիներ չի տեսնում Սևծովյան հացահատիկային նախաձեռնության անհապաղ վերականգնման համար և դրանում մեղադրում է Մոսկվային։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բանակցություններ է վարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Ի թիվս այլ հարցերի, հանդիպմանը քննարկվել են հացահատիկային գործարքը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Զրույցը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախաշեմին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ուղիներ չի տեսնում Սևծովյան հացահատիկային նախաձեռնության անհապաղ վերականգնման համար և դրանում մեղադրում է Մոսկվային: Նա պարզաբանել է, որ Սպիտակ տունը կշարունակի ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ կոչ անելով այլ երկրներին նույնը անել:
Սեպտեմբերի 12-ին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նկարագրել է հացահատիկային գործարքի ներկայիս վիճակը: Նրա խոսքով՝ այն «ստոպի վրա» է։
Լրահոս
0