https://armeniasputnik.am/20230917/erevany-hrvomi-statuty-vaveracnelu-veraberjal-arajarkner-e-ugharkel-mvoskvajin-maruqjan-65904701.html
Երևանը Հռոմի ստատուտը վավերացնելու վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Մոսկվային. Մարուքյան
Երևանը Հռոմի ստատուտը վավերացնելու վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Մոսկվային. Մարուքյան
Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ բացասաբար է վերաբերվում Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացին։ 17.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-17T08:40+0400
2023-09-17T08:40+0400
2023-09-17T09:00+0400
հայաստան
ռուսաստան
հռոմի ստատուտ
էդմոն մարուքյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/06/34009589_0:148:1440:958_1920x0_80_0_0_ed227e2e33e322c80775b4cbb0ac8ed5.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը Հռոմի կանոնադրությունը (ստատուտ) վավերացնելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ռուսաստանին, այս պահին քննարկում է ընթանում։ ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։Նա նշել է, որ ՀՀ արտգործնախարարությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բողոքի նոտային կպատասխանի ընթացակարգերի համաձայն։ Անդրադառնալով այդ ֆոնին հայ–ամերիկյան զորավարժությունների անցկացմանը` Մարուքյանը շեշտել է` դրանք անցկացվում են խաղաղապահ առաքելության շրջանակում։«Առաջին անգամ անցկացվել են 2011 թվականին, բայց այն ժամանակ հարցեր չեն առաջացել։ Սրանք առաջին զորավարժությունները չեն և խաղաղապահ առաքելության շրջանակում են անցկացվում, որոնց մասնակցում է նաև մեր երկիրը»,– ասել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասինՀաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/06/34009589_230:194:1193:916_1920x0_80_0_0_3142e59fa1bbe2e7c69ff70a0442ca1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հռոմի ստատուտ, էդմոն մարուքյան
հայաստան, ռուսաստան, հռոմի ստատուտ, էդմոն մարուքյան
Երևանը Հռոմի ստատուտը վավերացնելու վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Մոսկվային. Մարուքյան
08:40 17.09.2023 (Թարմացված է: 09:00 17.09.2023) Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ բացասաբար է վերաբերվում Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը Հռոմի կանոնադրությունը (ստատուտ) վավերացնելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ռուսաստանին, այս պահին քննարկում է ընթանում։
ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, ապա ես` որպես տեղեկացված մարդ, կարող եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնությանն այդ կապակցությամբ առաջարկ է արվել, հանդիպում է տեղի ունեցել, և աշխատանքն ընթանում է։ Պարզ է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե ՌԴ–ի դեմ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմի կատարած պատերազմական հանցագործությունների պատճառով։ Մեր ռուս գործընկերները քաջատեղյակ են այդ մասին։ Դրանք պետք է դառնան միջազգային քրեական հետապնդման առարկա»,– ասել է Մարուքյանը։
Նա նշել է, որ ՀՀ արտգործնախարարությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բողոքի նոտային կպատասխանի ընթացակարգերի համաձայն։ Անդրադառնալով այդ ֆոնին հայ–ամերիկյան զորավարժությունների անցկացմանը` Մարուքյանը շեշտել է` դրանք անցկացվում են խաղաղապահ առաքելության շրջանակում։
«Առաջին անգամ անցկացվել են 2011 թվականին, բայց այն ժամանակ հարցեր չեն առաջացել։ Սրանք առաջին զորավարժությունները չեն և խաղաղապահ առաքելության շրջանակում են անցկացվում, որոնց մասնակցում է նաև մեր երկիրը»,– ասել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։
Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։