ՀՀ նախագահը պարզաբանեց` ինչի համար է շնորհակալություն հայտնում Նիկոլ Փաշինյանին

© Photo : official site of the President of RAՆիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2023
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահն առիթից օգտվեց և կրկին շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին ու իր ղեկավարած կառավարությանը, հատկապես այն աշխատանքների համար, որոնք չեն հրապարակվում, բայց արդյունքը երևում է։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհակալ է, որ երկրի համար ծանրագույն պայմաններում կառավարությունը կարողանում է դիմակայել Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Այս մասին Խաչատուրյանը լրագրողներին ասաց անմիջապես Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո։
«Պետք է շնորհակալություն հայտնել։ Հիմա էլ ես առիթն օգտագործում եմ և շնորհակալություն հայտնում։ Բոլորս էլ տեսնում ենք այն ահռելի աշխատանքը, որ արվում է։ Կան դեպքեր, երբ չեն հրապարակվում կատարված աշխատանքները, բայց դրանց արդյունքները լինում է այն, որ երկրի անվտանգության համակարգն ավելի է կանոնակարգվում և ուժեղացվում»,– վստահեցրեց Խաչատուրյանը։
Հարցին, որ թշնամին Հայաստանի Հանրապետությունում տարածքներ է օկուպացրել, ինչով է բարելավվում անվտանգային միջավայրը և արդյոք դրա համար էլ է նախագահը շնորհակալ, Խաչատուրյանը շեշտեց` այժմ վստահություն կա, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ–ն կարող է պահել իր սահմանները։
Լրահոս
0