Մեզ հետաքրքրում է ոչ թե ավագանու մանդատը, այլ իշխանափոխությունը. Անդրանիկ Թևանյան

© Sputnik / Artak AghababyanԱնդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժի հետ, որը հստակ գնահատական կտա ՔՊ–ին և Նիկոլ Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» դաշինքին հետաքրքրում է ոչ թե Երևանի ավագանու մանդատը, այլ ամբողջական իշխանափոխությունը։ Այսօր ընտրատեղամասի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Ես սրանից առաջ արդեն հրաժարվել էի պատգամավորի մանդատից, բնական է, որ ավելի բարձր կարգի մանդատից չես հրաժարվում ավելի ցածր կարգի մանդատի համար։ Մեր խնդիրն այլ է` պատերազմի ու խաղաղության, անվտանգության, մեր երկրի բարեկեցության, Երևանի Երևան մնալու ու ամբողջական իշխանափոխության»,– ասաց Թևանյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե եթե քաղաքապետ չընտրվի, արդյոք կվերցնի ավագանու մանդատը։
Նա տեղեկացրեց, որ իրենց թիմը հավաքագրում է ընտրախախտումների վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, որը հետագայում կարող են օգտագործել։
Թե ընտրվելու դեպքում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որ մեկի հետ է համագործակցելը հնարավոր համարում, Թևանյանը նշեց` նրանք, ովքեր ՔՊ–ի հետ չեն լինի, գնահատական կտան ՔՊ–ին և Նիկոլ Փաշինյանին ու պատրաստ կլինեն ամբողջական իշխանափոխության ծրագրին։
Լրահոս
0