https://armeniasputnik.am/20230917/pashinjany-sharunakum-e-hvordvorel-stepanakertin-ev-baqvin-ughigh-erkkhvosutjun-unenal-65918568.html
Փաշինյանը շարունակում է հորդորել Ստեփանակերտին և Բաքվին ուղիղ երկխոսություն ունենալ
Փաշինյանը շարունակում է հորդորել Ստեփանակերտին և Բաքվին ուղիղ երկխոսություն ունենալ
Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը նաև Հայաստանի բանակցությունների թեման է, որովհետև մեր երկիրը ևս ստորագրել է եռակողմ հայտարարության տակ։ 17.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-17T10:54+0400
2023-09-17T10:54+0400
2023-09-17T10:56+0400
նիկոլ փաշինյան
ընտրություններ
ստեփանակերտ
բաքու
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/11/65917624_0:0:1600:901_1920x0_80_0_0_33719e77190948c49f45660b26384864.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հորդորել Ստեփանակերտին և Բաքվին ուղիղ երկխոսություն ունենալ։ Այս մասին վարչապետը հայտարարեց այսօր ընտրատեղամասի մոտ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք որևէ տեղաշարժ կա՞ երկխոսության առումով` միջազգային մեխանիզմների ներքո կազմակերպելու ուղղությամբ, Փաշինյանն ասաց` գիտի, որ միջազգային գործընկերներն են ինտենսիվ աշխատում այդ թեմաների ուղղությամբ։Նա ցավով ընդգծեց, որ այդ ցանկության լիարժեք դրսևորում Բաքվի կողմից չի տեսնում։ Ըստ նրա`նախանշված հանդիպումներն արդեն մի քանի անգամ տեղի չեն ունեցել։«Երբ ես փորձել եմ գործնականում մանրամասները հասկանալ, այդ թվում`Ստեփանակերտին ուղղված մեղադրանքները, որ նրանք են ձախողել, նրանք են տապալել հանդիպումը, ես վստահ չեմ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաև այդ երկխոսությունն իրականացնելու իրական քաղաքական կամք կա»,– նկատեց վարչապետը։Անդրադառնալով այն հարցին, թե միջազգային որ կազմակերպությունն է պատրաստ Ստեփանակերտի և Բաքվի հետ միևնույն սեղանի շուրջ նստել և բանակցել, Փաշինյանը շեշտեց` այդ հարցերը մեզ անուղղակի են վերաբերում, ուստի օգտակար չէ դրանց մասին խոսելը։Կառավարության ղեկավարը նաև հավելեց, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը նաև Հայաստանի բանակցությունների թեման է, որովհետև նաև մեր երկիրն է ստորագրել Լաչինի միջանցքը ստեղծող փաստաթղթի տակ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Փաշինյանը վստահեցնում է` Գրանադայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի
ստեփանակերտ
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/11/65917624_177:0:1600:1067_1920x0_80_0_0_ba3550b9c41cc173972bb13631bc3ad2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ընտրություններ, ստեփանակերտ, բաքու, հայաստան
նիկոլ փաշինյան, ընտրություններ, ստեփանակերտ, բաքու, հայաստան
Փաշինյանը շարունակում է հորդորել Ստեփանակերտին և Բաքվին ուղիղ երկխոսություն ունենալ
10:54 17.09.2023 (Թարմացված է: 10:56 17.09.2023) Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը նաև Հայաստանի բանակցությունների թեման է, որովհետև մեր երկիրը ևս ստորագրել է եռակողմ հայտարարության տակ։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հորդորել Ստեփանակերտին և Բաքվին ուղիղ երկխոսություն ունենալ։ Այս մասին վարչապետը հայտարարեց այսօր ընտրատեղամասի մոտ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք որևէ տեղաշարժ կա՞ երկխոսության առումով` միջազգային մեխանիզմների ներքո կազմակերպելու ուղղությամբ, Փաշինյանն ասաց` գիտի, որ միջազգային գործընկերներն են ինտենսիվ աշխատում այդ թեմաների ուղղությամբ։
«Նաև դա է պատճառը, որ ես կարծում եմ և էլի շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին և հույս ունենալ, որ նրանք կներգրավվեն երկխոսության մեջ։ Իհարկե, հորդորն ուղղված է նաև Բաքվին, որովհետև հասկանում ենք` եթե կողմերից մեկը չցանկանա, այդ երկխոսությունը տեղի չի ունենա»,– ասաց Փաշինյանը։
Նա ցավով ընդգծեց, որ այդ ցանկության լիարժեք դրսևորում Բաքվի կողմից չի տեսնում։ Ըստ նրա`նախանշված հանդիպումներն արդեն մի քանի անգամ տեղի չեն ունեցել։
«Երբ ես փորձել եմ գործնականում մանրամասները հասկանալ, այդ թվում`Ստեփանակերտին ուղղված մեղադրանքները, որ նրանք են ձախողել, նրանք են տապալել հանդիպումը, ես վստահ չեմ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաև այդ երկխոսությունն իրականացնելու իրական քաղաքական կամք կա»,– նկատեց վարչապետը։
Անդրադառնալով այն հարցին, թե միջազգային որ կազմակերպությունն է պատրաստ Ստեփանակերտի և Բաքվի հետ միևնույն սեղանի շուրջ նստել և բանակցել, Փաշինյանը շեշտեց` այդ հարցերը մեզ անուղղակի են վերաբերում, ուստի օգտակար չէ դրանց մասին խոսելը։
Կառավարության ղեկավարը նաև հավելեց, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը նաև Հայաստանի բանակցությունների թեման է, որովհետև նաև մեր երկիրն է ստորագրել Լաչինի միջանցքը ստեղծող փաստաթղթի տակ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։