Պետության դեմ հանցագործություն է. ԱԺ նախագահը` վարչական ռեսուրսի օգտագործման մասին

© Sputnik / Aram NersesyanԱլեն Սիմոնյանն ընտրատեղամասի մոտ
Ալեն Սիմոնյանն ընտրատեղամասի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2023
Ալեն Սիմոնյանն ընտրատեղամասի մոտ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խորհրդարանի ղեկավարը խոստանում է, որ հետևողական է լինելու օրինախախտներին հայտնաբերելու և պատժելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խիստ դատապարտելի է համարում վարչական ռեսուրսի օգտագործումն ընտրությունների ընթացքում։ Այդ մասին նա հայտարարեց այսօր ընտրատեղամասի մոտ լրագրողների ետ ճեպազրույցում։
© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյանը մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին
Председатель НС Ален Симонян на избирательном участке в школе № 5 на выборах в Совет Старейшин (17 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2023
Ալեն Սիմոնյանը մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին
Լրագրողը հարց ուղղեց խորհրդարանի ղեկավարին, որ դիտորդական առաքելությունները շարունակում են պնդել` ամբողջ քարոզչության ընթացքում իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառել։
«Հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կարձագանքեն։ Ոչ թե հույս ունեմ, այլ ես կհետևեմ, որովհետև մեզ համար դա սկզբունքային հարց է։ Այսօր մեր անվտանգային համակարգն այս կամ այն կառույցին անդամակցելը չէ, մեր անվտանգային համակարգը ժողովրդավարական համակարգն է»,– ընդգծեց Սիմոնյանը։
Նրա կարծիքով` ժողովրդավարական համակարգին անօրինական գործողություններով հարվածելն ու ընտրությունների օրինականության վրա ստվեր գցելը հանցագործություն է ոչ թե իշխանության, այլ պետության դեմ։ Նման արարքները պետք է շատ խստորեն պատժվեն։
«100–հազարավոր մարդկանց մեջ, բնական է, կան մարդիկ, որոնք գուցե նույնիսկ չեն հասկացել, թե ինչ է հեղափոխությունը»,– ասաց ԱԺ նախագահը։
Նշենք, որ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվում, որ երևանյան բնակարաններում բազմաթիվ մարդիկ են գրանցվել ընտրություններին մասնակցելու համար։ Կային նաև տեսանյութեր, որտեղ Ավինյանի հավաքների մասնակիցներն ասում էին, որ այս կամ այն մանկապարտեզից կամ դպրոցից խոստացված քանակությամբ մարդիկ եկել են։
Լրահոս
0