4 ոսկե և 1 բրոնզե մեդալ. հայ բռնցքամարտիկները Հունաստանում հաջող ելույթներ են ունեցել

© Photo : Facebook / Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of ArmeniaՀայ բռնցքամարտիկները Հունաստանում
Հայ բռնցքամարտիկները Հունաստանում - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
Հայ բռնցքամարտիկները Հունաստանում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոսկե մեդալակիր բռնցքամարտիկներն են Անի Հովսեփյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 4 ոսկե և 1 բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայ մարզիկներից իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Անի Հովսեփյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը։
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը վնասվածք է ստացել, այդ իսկ պատճառով նվաճել է բրոնզե մեդալ։
Հայաստանը ներկայացնող թիմը Հունաստանի մրցաշարին մասնակցել է մարզիչներ Արման Հարությունյանի և Վաչե Վարդանյանի գլխավորությամբ։
Լրահոս
0