00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է օգնել Հայկ Մարությանին. Անդրանիկ Թևանյանը նշեց պայմանը

© Sputnik / Artak AghababyanԱնդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
Անդրանիկ Թևանյան
Բաժանորդագրվել
Անդրանիկ Թևանյանը վստահեցնում է, որ իր համար քաղաքապետ դառնալը առաջնահերթություն չէ, մասնակցության միակ պատճառը իշխանափոխությունն է։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ ուղիղ բանակցություններ չկան։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջին համար Անդրանիկ Թևանյանը։
Նա նշեց, որ դաշինքը պատրաստ է քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը այն պարագայում, եթե այդ ուժը համաձայն լինի ամբողջական իշխանափոխության ծրագրի հարցում։
«Մենք ունենք կոնկրետ սկզբունքներ, որով կարող ենք այս կամ այն ուժի հետ համագործակցել, այդ սկզբունքները երեքն են` պետք է գնահատական տրվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, այն ուժը, որը հավակնություն ունի մեզ հետ համագործակցելու, պետք է բնականաբար ՔՊ –ի հետ համագործակցությունը հնարավոր չհամարի և ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսի»,– ասաց նա։
Թևանյանը վստահեցրեց, որ իր համար քաղաքապետ դառնալն առաջնահերթություն չէ, մասնակցության միակ պատճառը իշխանափոխությունն է։
Նա անդրադարձավ նաև Հայկ Մարությանին։
«Մեր դաշինքը պատրաստ է օգնել նրան, որպեսզի համապատասխան ձայներ հավաքի, եթե պարզվի, որ ինքը կիսում է մեր օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով,– ասաց Թևանյանը և ավելացրեց,– ի սկզբանե հայտարարում ենք, որ որևէ պաշտոնի կամ վերահսկողական լծակի չենք հավակնում, եթե հնարավոր համագործակցություն տեղի ունենա»։
Ինչ վերաբերում է մյուս ուժերի հետ համագործակցելու հավանականությանը, ապա Անդրանիկ Թևանյանը շեշտեց` այն ուժերը, որոնք համագործակցել են , համագործակցում են կամ ՔՊ–ի հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել, իրենց հետ քննարկելու բան չունեն։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։
Մասնակից ուժերի քվեները բաշխվեցին հետևյալ կերպ`
1.
«Հանրային ձայն» կուսակցություն– 22․431 (9.68%),
2.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 75․463 (32.57%),
3.
«Արդար Հայաստան» կուսակցություն– 2595 (1.12%),
4.
«Հաղթանակ» կուսակցություն– 3959 (1.71%),
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն– 1706 (0.74%),
6.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն– 2572 (1.11%),
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 43․765 (18․89%),
8.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն–780 (0.34%),
9.
«Հանրապետություն» կուսակցություն– 26․236 (11.32%),
10.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն–1282 (0.55%),
11.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն– 4174 (1.8%),
12.
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն– 2348 (1.01%),
13.
«Ապրելու երկիր» կուսակցություն– 8425 (3.64%),
14.
«Մայր Հայաստան» դաշինք– 35․739 (15.43%)։
Ստացվում է, որ անցողիկ շեմը հաղթահարեց 5 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։
ՔՊ կառավարման ավարտի սկիզբը. Մարությանի կուսակցության անդամը` հնարավոր կոալիցիայի մասին
Լրահոս
0