https://armeniasputnik.am/20230918/arcakhi-nakhagahy-petnakharar-e-nshanakel-azh-nakhkin-ishkhvogh-khmbakcutjan-ghekavarin-66002846.html
Արցախի նախագահը պետնախարար է նշանակել ԱԺ նախկին իշխող խմբակցության ղեկավարին
Արցախի նախագահը պետնախարար է նշանակել ԱԺ նախկին իշխող խմբակցության ղեկավարին
Արթուր Հարությունյանը Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարն էր։ 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T14:21+0400
2023-09-18T14:21+0400
2023-09-18T14:58+0400
արցախ
նախարար
լեռնային ղարաբաղ
սամվել շահրամանյան
արթուր հարությունյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/12/66004257_0:230:1600:1130_1920x0_80_0_0_b77baa3998fd645f22bdb01748a96fce.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պետական նախարար է նշանակել Արթուր Հարությունյանին։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։Արթուր Հարությունյանը նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր տղան է։Սամվել Շահրամանյանի մեկ այլ հրամանագրով փոփոխություն է կատարվել նաև «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում։ Համաձայն այդ հրամանագրի` պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝1) առողջապահության նախարար2) արդարադատության նախարար3) գյուղատնտեսության նախարար4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար7) քաղաքաշինության նախարար8)ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:Հիշեցնենք, որ Արթուր Հարությունյանը 2018 թ. նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար։ 2020 թ․ մարտի 31–ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք–ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Նա պարգևատրվել է նաև ԼՂՀ վարչապետի հուշամեդալով:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/12/66004257_104:8:1600:1130_1920x0_80_0_0_3e109b2665025687894a024c51b0e61f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, նախարար, լեռնային ղարաբաղ, սամվել շահրամանյան, արթուր հարությունյան
արցախ, նախարար, լեռնային ղարաբաղ, սամվել շահրամանյան, արթուր հարությունյան
Արցախի նախագահը պետնախարար է նշանակել ԱԺ նախկին իշխող խմբակցության ղեկավարին
14:21 18.09.2023 (Թարմացված է: 14:58 18.09.2023) Արթուր Հարությունյանը Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարն էր։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պետական նախարար է նշանակել Արթուր Հարությունյանին։ Տեղեկությունը
հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նշենք, որ Արթուր Հարությունյանն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարն էր։ Նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվել էին այսօր Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ստորագրած արձանագրությամբ։
Արթուր Հարությունյանը նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր տղան է։
Սամվել Շահրամանյանի մեկ այլ հրամանագրով փոփոխություն է կատարվել նաև «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում։ Համաձայն այդ հրամանագրի` պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1) առողջապահության նախարար
2) արդարադատության նախարար
3) գյուղատնտեսության նախարար
4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար
6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
7) քաղաքաշինության նախարար
8)ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Հիշեցնենք, որ Արթուր Հարությունյանը 2018 թ. նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար։ 2020 թ․ մարտի 31–ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք–ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Նա պարգևատրվել է նաև ԼՂՀ վարչապետի հուշամեդալով: