00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, որը նրան օլիմպիական ուղեգիր կապահովի

© Photo : Wrestling - ArmeniaԱրսեն Հարությունյանը աշխարհի առաջնությունում
Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնությունում - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնությունում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ անընդմեջ աշխարհի առաջնությունում պարտվեց ճապոնացի Ռեյ Հիգուչիին և երկրորդ անգամ անընդմեջ գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։ Այս անգամ բրոնզե մեդալը մեր ըմբիշին կապահովի Փարիզ-2024-ի օլիմպիական ուղեգիրը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը սփոփիչ գոտեմարտում, բացահայտ առավելությամբ հաղթելով չինացի Վանհաո Ժուին, իրավունք է ստացել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար։

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը որակավորման փուլում բացահայտ առավելությամբ՝ 14։3 հաշվով հաղթեց Ուկրանայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովին։

1/16-ում Արսենը մրցեց իտալացի Սիմոնե Վինչենցո Պիորդույի հետ։ Այս գոտեմարտում էլ մեր ըմբիշի առավելությունն ակնհայտ էր, որն էլ արտահայտվեց 14։2 հաշվի մեջ։
1/8 եզրափակիչում Հարությունյանը նրա մրցակիցն այս քաշային կարգում Եվրոպայի 2022 թվականի չեմպիոն Վլադիմիր Եգորովն էր, որը ներկայացնում է Հյուսիսային Մակեդոնիան։ Արսենը գերազանց մենամարտ անցկացրեց ու հաղթեց բացարձակ առավելությամբ՝ 11։0։
Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցն էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ճապոնացի Ռեյ Հիգուչին, որին Արսենը պարտվել էր աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում։ Ցավոք, Հարությունյանին ռևանշի հասնել չհաջողվեց։ Հավասար պայքարում մեր ըմբիշը պարտվեց 14։16 հաշվով։ Քանի որ ճապոնացին մտավ եզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ, ու այստեղ 10։0 հաշվով կամ բացահայտ առավելությամբ հաղթեց Չինաստանը ներկայացնող Վանհաո Ժուին ու բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է ղազախ Մայրամբեկ Կարտբայի հետ։ Բրոնզե մեդալը մեր ըմբիշին կապահովի օլիմպիական խաղերի ուղեգիրը։
Այսօր մեդալների համար պայքարի մեջ են մտնում նաև Վազգեն Թևանյանը(65 կգ), և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։
Արման Անդրեասյանը բրոնզե մեդալ է նվաճել ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Լրահոս
0