Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև երկկողմ հանդիպում օրակարգում չկա. Անի Բադալյան

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում
Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ մյուս բոլոր հանդիպումների մասին կտեղեկացնեն։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Մյուս բոլոր հանդիպումների մասին կտեղեկացնենք»,– նշեց Բադալյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 18-24-ը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։ Նախատեսված են մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի պաշտոնյաների և տարբեր երկրների գործընկերների հետ:
Լրահոս
0