Հայաստանի հետ ոչ–ոքիից հետո Թուրքիայի հավաքականի մարզչին հեռացրել են աշխատանքից. ԶԼՄ

© Sputnik / Asatur YesayantsՇտեֆան Կունց
Շտեֆան Կունց - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ խաղում ոչ–ոքի գրանցելուց հետո (1:1) սոցցանցերում և ֆուտբոլի փորձագիտական հանրությունում ակտիվացան մարզչին պաշտոնանկ անելու կոչերը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) կվճարի պայմանագրով հասանելիք 1.2 մլն եվրոն հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցին, որի հետ պայմանագիրը կխզվի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Posta թերթին։
Ավելի վաղ Hürriyet պարբերականը հայտնել էր, որ TFF–ն որոշել է բաժանվել Կունցից։
Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը Թուրքիայի հետ խաղում. 1։1
Գերմանացի մասնագետը թուրքական հավաքականը գլխավորում էր 2021 թվականի սեպտեմբերից։ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ խաղում ոչ–ոքի գրանցելուց (1:1) և ճապոնացիների հետ ընկերական խաղից (2:4) հետո սոցցանցերում և ֆուտբոլի փորձագիտական հանրությունում ակտիվացան 60-ամյա մարզչին պաշտոնանկ անելու կոչերը։
Լրահոս
0