00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում էլեկտրամոբիլներին տրված արտոնության երկարաձգումն ի՞նչ կտա ոլորտին

© Photo : provided by Karen DerdzyanԷլեկտրամոբիլների լիցքավորման կայան
Էլեկտրամոբիլների լիցքավորման կայան - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
Էլեկտրամոբիլների լիցքավորման կայան
Բաժանորդագրվել
Էլեկտրամոբիլների ներմուծումը դրական է ազդում թե՛ երկրի էկոլոգիական վիճակի, թե՛ մարդկանց առողջության վրա։ Այս մեքենաները մի փոքր թանկ են ներքին այրման շարժիչով աշխատող շատ մեքենաներից, բայց իրենց արդյունավետությամբ ժամանակի ընթացքում սկսում են գերազանցել մյուսներին։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Էլեկտրամոբիլների ներկրման համար սահմանված արտոնությունը ևս մեկ տարով երկարաձգելը դրական ազդեցություն կարող է ունենալ թե՛ բիզնեսի, թե՛ գնորդների երկարաժամկետ պլանավորման համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ-ում էլեկտրամոբիլների խմբի համահամակարգող, էլեկտրամոբիլների լիցքավորիչների «Էկոքարս» ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունների ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով` մինչև 2025 թ. հունվարի 1–ը։ Էլեկտրամոբիլներն ազատվում էին ներկրման և օտարման համար ավելացված արժեքի հարկից։
Հայկ Հարությունյանի համոզմամբ` ցանկացած նմանատիպ որոշում, որ միտված է երկարաժամկետ գործածության, դրական է ազդում ոլորտի զարգացման վրա։
«Այս պահին էլեկտրամոբիլների շուկան ամսական 5–7 տոկոս աճ ունի, որն իրականում շատ մեծ թիվ է։ Կարծում եմ` այդ դինամիկան կպահպանվի նաև այս որոշման շնորհիվ»,– ասաց նա։
Ըստ Հարությունյանի` բացի այն, որ շատ էլեկտրամոբիլներ կներմուծվեն երկիր, նաև էկոլոգիական շատ հարցեր կամաց–կամաց կլուծվեն, և կսկսենք ավելի շատ օգտագործել տեղական վառելիք` էլեկտրաէներգիա։
«Որքան թանկանում է վառելիքը, այնքան մարդիկ դիտարկում են էլեկտրամոբիլներ ձեռք բերելու տարբերակը։ Իհարկե, նման դիրքորոշման փոփոխության վրա ազդում են նաև շատ այլ գործոններ, օրինակ` Չինաստանի ավտոմոբիլային շուկայի իրավիճակը, էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը, ինչպես նաև բենզինային կամ առհասարակ ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների վառելիքների գնային քաղաքականությունը»,– նշեց փորձագետը։
Հարցին, թե ինչու է ՀՀ կառավարությունը արտոնությունների կիրառումը պարբերաբար երկարաձգում մեկական տարով, ոչ թե ավելի երկար ժամանակով, ՀՀ–ում էլեկտրամոբիլների խմբի համահամակարգողը պատասխանեց`գործադիրը վախենում է, որ այդպիսով կտրուկ կնվազեն հարկային մուտքերը։
«Ցավոք սրտի, մինչ օրս, օրինակ, մեքենաների գույքահարկը ձևավորվում է ըստ ձիաուժի, որը, կարծում ենք, սխալ է։ Հասկանալի է, որ համայնքային բյուջեները չեն ցանկանում զրկվել հարկային այս բավականին բարձր մուտքերից, սակայն մենք շատ անգամներ ենք հարց բարձրացրել, որ գոնե էլեկտրամոբիլների գույքահարկը վերանայվի։ Հուսանք, որ կգա նաև այդ օրը»,– ընդգծեց Հարությունյանը։
Էլեկտրամոբիլների հայկական շուկան փոքր է, բայց զարգանում է. փորձագետը՝ ԵԱՏՄ նորմերի մասին
Նշենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, թե էլեկտրամոբիլների ներմուծման համար տրված արտոնությունների մեխանիկական այս երկարաձգումը, ամենայն հավանականությամբ, վերջինը կլինի։ Նրա խոսքով` ապագայում ՀՀ իշխանություններն ավելի հստակ կարգավորումներ կմշակեն էլեկտրամոբիլների վերաբերյալ. կսահմանվի շահառուների նույնականացում, արտոնություններ և ներմուծվող էլեկտրամոբիլի տեսակը (հիբրիդային կամ ոչ հիբրիդային) և այլն:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքային իշխանությունների հայտարարություններին, թե ցանկանում են հանրային տրանսպորտը համալրել էլեկտրական ավտոբուսներով, ապա Հայկ Հարությունյանը դա արդյունավետ որոշում է համարում, սակայն, ըստ նրա, կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք պետք է լուծել։
«Էլեկտրական ավտոբուսներն իսկապես մեր ապագան են, քանի որ դրանց օգտագործման արդյունքն անմիջապես երևում է հատկապես էկոլոգիայի և մարդկանց առողջության տեսանկյունից։ Երևանում քայլելիս ոչ թե մաքուր օդ, այլ արտանետումներ ես շնչում։ Խնդիրն այն է, որ էլեկտրական ավտոբուսների համար ենթակառուցվածքներ դեռ պետք է ստեղծել, ինչն այդքան էլ հեշտ ու արագ լուծվող հարց չէ»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` էլեկտրական մեքենաների ներմուծման համար ԱԱՀ վճարումից ազատելու հարկային արտոնությունը սահմանվեց 2019 թ.: ԵՏՀ խորհուրդը 2020 թ. մարտին որոշում կայացրեց, ըստ որի` վերացվեց մինչև 2021 թ. ավարտը երրորդ երկրներից ԵԱՏՄ ներմուծվող էլեկտրամոբիլների մաքսատուրքը։
2021 թ. դեկտեմբերի վերջին որոշվեց էլեկտրական մեքենաների ԱԱՀ–ից ազատման արտոնությունը երկարաձգել մինչև 2024 թ. հունվարի 1–ը։
Նշենք, որ ՀՀ–ում շահագործվում է 11–12 հազար էլեկտրամոբիլ։ Այս թվի մեջ չեն մտնում այն մեքենաները, որոնք ներկրվել են ՀՀ, ապա վերարտահանվել։ ՀՀ–ում կա 140–ի հասնող էլեկտրամոբիլների լիցքավորման կայան։
Լրահոս
0