00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նիստում քննարկվել է ԼՂ պատմական հուշարձանների հարցը

© Photo : official site of MESCS of RA 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը Յունեսկոյում
1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը Յունեսկոյում - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը Յունեսկոյում
Բաժանորդագրվել
Ընդգծվել է, որ Ադրբեջանը, մշտապես քաղաքականացնելով ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային հարթակը, անհիմն ու կեղծ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը:
Նա իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը, մշտապես քաղաքականացնելով ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային հարթակը, անհիմն ու կեղծ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, և այդ վարքագիծը հակասում է կազմակերպության արժեքներին և սկզբունքներին:
ՀՀ ներկայացուցիչը նաև առարկություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գտնվող Ազոխի և Վերին Թաղերի քարայրներն Ադրբեջանի նախնական ցանկում ներառելու ադրբեջանական առաջարկի կապակցությամբ։
Հայաստանի պատվիրակն իր խոսքում նշել է, որ նախնական ցանկում գրանցվող քարայրները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որը 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անցել է վերջինիս վերահսկողության տակ:
© Photo : official site of MESCS of RA 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը Յունեսկոյում
Начальник управления по охране памятников истории и культуры МОНКС РА Арутюн Ванян на 45-м расширенном заседании Комитета Всемирного наследия ЮНЕСКО (сентябрь 2023). Эр-Рияд - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը Յունեսկոյում
«Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային ժառանգության՝ պետական հովանավորությամբ իրականացվող մշակութային ցեղասպանությանը` մշակութային վայրերի ոչնչացման, պղծման և հայկական ինքնության յուրացման բազմաթիվ փաստագրված դեպքերով»,–նշել է Վանյանը:
Նա ընդգծել է, որ Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու՝ վերջերս ավերած արբանյակային լուսանկարները ծառայում են որպես Ադրբեջանի կողմից ոչ միայն հայկական մշակութային ժառանգության, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշման անտեսման վառ օրինակ։
Մեջբերվել է նաև 2022 թվականի մարտի 10-ի Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, Ադրբեջանում հայատյացության տարածման համար:
Շեշտվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության տեղակայման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծվել Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցել այդ հարցով ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ։
Նշենք, որ մինչև այժմ Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ մուտքի իրավունք տրամադրել ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը կատարելու կարևորագույն մշակութային արժեքների գույքագրում, որն առաջարկվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կողմից 2020 թվականի նոյեմբերին՝ որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման։
Արժեքավոր է մարդկության համար. ՅՈւՆԵՍԿՕ–ի ցանկում հայկական նոր հուշարձան կարող է ընդգրկվել
Լրահոս
0