https://armeniasputnik.am/20230918/pvolitekhnikum-avinjani-khvostman-hamar-haghvordum-e-nerkajacvel-khakhtumner-en-ardzanagrvel-65998800.html
Պոլիտեխնիկում Ավինյանի «խոստման» համար հաղորդում է ներկայացվել. խախտումներ են արձանագրվել
Պոլիտեխնիկում Ավինյանի «խոստման» համար հաղորդում է ներկայացվել. խախտումներ են արձանագրվել
Հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը ևս քարոզչական բնույթ է ունեցել։ 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T13:05+0400
2023-09-18T13:05+0400
2023-09-18T13:07+0400
ընտրություններ
երևան
երևանի ավագանի
տիգրան ավինյան
քաղաքապետ
խախտում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0e/61148472_0:167:1600:1067_1920x0_80_0_0_f7e554711e4dee70cb73fa4a1d1513ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ համակարգին է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում, այդ թվում` Տիգրանի Ավինյանի հետ կապված։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը` ներկայացնելով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում և քվեարկության օրն արձանագրված խախտումներին։Ավինյանի դեպքում խոսքը օրեր առաջ պոլիտեխնիկական համալսարանում ուսանողներին տրված այն խոստման մասին է, թե «Ավինյանի հետ հանդիպման գալու դեպքում ուսանողների բացակաները հարգելի կհամարվեն»։«Անկախ դիտորդն» ընդգծում է` սա ընտրակաշառք չէ, բայց իրենց կարծիքով` Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն է։«Հանրայինն իրականացրել է Տիգրան Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը, սակայն, ևս կրել է քարոզչական բնույթ»,– ընդգծվում է լրատվամիջոցներին ներկայացված զեկույցում։Նախընտրական շրջանում ընտրակաշառքի դեպքեր չեն արձանագրվել, բայց արձանագրվել են ընտրողներին ապրանքներ, իրեր տալու, ծառայություններ խոստանալու առանձին դեպքեր։ Ըստ դիտորդական կազմակերպության` նման քայլեր արվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժը հայրենյաց» կուսակցությունների ու «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից։Ինչ վերաբերում է ընտրողների ազատ կամարտահայտմանը, այս մասով «Անկախ դիտորդն» արձանագրել է ՔՊ–ի նախընտրական հավաքներին և ժողովներին կազմակերպված ձևով վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որին մասնակցեց 13 կուսակցություն և 1 դաշինք։ Երևանի 12 վարչական շրջաններում գործել են 475 ընտրական տեղամասեր։Ընտրություններին մասնակից ուժերի միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ`«Հանրային ձայն» կուսակցություն– 22․431 (9.68%)1.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 75․463 (32.57%)2.«Արդար Հայաստան» կուսակցություն– 2595 (1.12%)3.«Հաղթանակ» կուսակցություն– 3959 (1.71%)4.«Ուժը հայրենյաց» կուսակցություն– 1706 (0.74%)5.«Հայաստանի եվրոպական կուսակցություն– 2572 (1.11%)6.«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 43․765 (18․89%)7.«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն–780 (0.34%)8.«Հանրապետություն» կուսակցություն– 26․236 (11.32%)9.«Միացյալ Հայաստան» կուսակցություն–1282 (0.55%)10.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն– 4174 (1.8%)11.«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն– 2348 (1.01%)12.«Ապրելու երկիր» կուսակցություն– 8425 (3.64%)13.«Մայր Հայաստան» դաշինք– 35․739 (15.43%)։14.Ստացվում է, որ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0e/61148472_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c8200c3c55c6d9c386c6444c065f6d32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ընտրություններ, երևան, երևանի ավագանի, տիգրան ավինյան, քաղաքապետ, խախտում
ընտրություններ, երևան, երևանի ավագանի, տիգրան ավինյան, քաղաքապետ, խախտում
Պոլիտեխնիկում Ավինյանի «խոստման» համար հաղորդում է ներկայացվել. խախտումներ են արձանագրվել
13:05 18.09.2023 (Թարմացված է: 13:07 18.09.2023) Հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը ևս քարոզչական բնույթ է ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ համակարգին է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում, այդ թվում` Տիգրանի Ավինյանի հետ կապված։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը` ներկայացնելով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում և քվեարկության օրն արձանագրված խախտումներին։
Ավինյանի դեպքում խոսքը օրեր առաջ պոլիտեխնիկական համալսարանում ուսանողներին տրված այն խոստման մասին է, թե «Ավինյանի հետ հանդիպման գալու դեպքում ուսանողների բացակաները հարգելի կհամարվեն»։
«Անկախ դիտորդն» ընդգծում է` սա ընտրակաշառք չէ, բայց իրենց կարծիքով` Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն է։
Խոսելով նախընտրական քարոզարշավի լուսաբանման մասին` «Անկախ դիտորդն» արձանագրել է, որ սեպտեմբերի 6-ի դրությամբ Հանրային հեռուստաընկերության լրատվական և այլ հաղորդումներում ՔՊ–ն լուսաբանվել է մոտ 2 անգամ ավելի շատ, քան մյուս կուսակցությունները միջինում։
«Հանրայինն իրականացրել է Տիգրան Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը, սակայն, ևս կրել է քարոզչական բնույթ»,– ընդգծվում է լրատվամիջոցներին ներկայացված զեկույցում։
Նախընտրական շրջանում ընտրակաշառքի դեպքեր չեն արձանագրվել, բայց արձանագրվել են ընտրողներին ապրանքներ, իրեր տալու, ծառայություններ խոստանալու առանձին դեպքեր։ Ըստ դիտորդական կազմակերպության` նման քայլեր արվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժը հայրենյաց» կուսակցությունների ու «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից։
Ինչ վերաբերում է ընտրողների ազատ կամարտահայտմանը, այս մասով «Անկախ դիտորդն» արձանագրել է ՔՊ–ի նախընտրական հավաքներին և ժողովներին կազմակերպված ձևով վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։
Արդեն քվեարկության օրը կազմակերպությունը դիտարկումներ է իրականացրել Երևանի 474 ընտրատեղամասերից 468-ում։ Արձանագրվել են կուտակումներ, քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող մարդկանց ներկայություն, քվեարկության գաղտնիության բացահայտման դեպքեր, ընտրողների ուղղորդումներ, կազմակերպված տեղափոխման, անգամ վեճերի դեպքեր և այլն։ Ընդգծվում է, որ այս ամենը, սակայն, զանգվածային բնույթ չի ունեցել։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որին մասնակցեց 13 կուսակցություն և 1 դաշինք։ Երևանի 12 վարչական շրջաններում գործել են 475 ընտրական տեղամասեր։
Ընտրություններին մասնակից ուժերի միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ`
«Հանրային ձայն» կուսակցություն– 22․431 (9.68%)1.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 75․463 (32.57%)2.
«Արդար Հայաստան» կուսակցություն– 2595 (1.12%)3.
«Հաղթանակ» կուսակցություն– 3959 (1.71%)4.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն– 1706 (0.74%)5.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն– 2572 (1.11%)6.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 43․765 (18․89%)7.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն–780 (0.34%)8.
«Հանրապետություն» կուսակցություն– 26․236 (11.32%)9.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն–1282 (0.55%)10.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն– 4174 (1.8%)11.
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն– 2348 (1.01%)12.
«Ապրելու երկիր» կուսակցություն– 8425 (3.64%)13.
«Մայր Հայաստան» դաշինք– 35․739 (15.43%)։14.
Ստացվում է, որ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։