https://armeniasputnik.am/20230918/rd-n-aknkalum-e-sharunakel-anargel-mardasirakan-matakararumnery-lernajin-gharabagh-agn-66017200.html
ՌԴ-ն ակնկալում է շարունակել անարգել մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղ. ԱԳՆ
ՌԴ-ն ակնկալում է շարունակել անարգել մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղ. ԱԳՆ
Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքու–Ստեփանակերտ երկխոսության մեկնարկի համար։ 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T17:23+0400
2023-09-18T17:23+0400
2023-09-19T15:18+0400
լեռնային ղարաբաղ
արտաքին գործերի նախարարություն (ագն)
մարիա զախարովա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/16/40047196_0:48:1600:948_1920x0_80_0_0_ea982511969555772307fbd88aca5aa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է շարունակել անարգել և կանոնավոր մարդասիրական մատակարարումները՝ ի շահ Լեռնային Ղարաբաղի բնակչության: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և Լաչինի միջանցքով հումանիտար բեռների տեղափոխմանը։ Զախարովայի մեկնաբանությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։Նա նշել է, որ ռուսական կողմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում բարդ հումանիտար իրավիճակի լուծմանն աջակցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` մարդասիրական փոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիները զուգահեռ ապաշրջափակելու նախաձեռնության հիման վրա:Մեկնաբանության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի շնորհիվ ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ ԱԳՆ–ի մասնակցությամբ, միաժամանակ երկու ուղղություններից պարենի և դեղորայքի խմբաքանակներ են հասցվել տարածաշրջան։Նա նշել է, որ Մոսկվան լիովին շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Սեպտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ Աղդամով տարած բեռները ներառում են ալյուր և դեղորայք։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/16/40047196_92:0:1508:1062_1920x0_80_0_0_f4e54e3583e9712f937072127de29336.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, արտաքին գործերի նախարարություն (ագն), մարիա զախարովա
լեռնային ղարաբաղ, արտաքին գործերի նախարարություն (ագն), մարիա զախարովա
ՌԴ-ն ակնկալում է շարունակել անարգել մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղ. ԱԳՆ
17:23 18.09.2023 (Թարմացված է: 15:18 19.09.2023) Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքու–Ստեփանակերտ երկխոսության մեկնարկի համար։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է շարունակել անարգել և կանոնավոր մարդասիրական մատակարարումները՝ ի շահ Լեռնային Ղարաբաղի բնակչության: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և Լաչինի միջանցքով հումանիտար բեռների տեղափոխմանը։ Զախարովայի մեկնաբանությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Նա նշել է, որ ռուսական կողմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում բարդ հումանիտար իրավիճակի լուծմանն աջակցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` մարդասիրական փոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիները զուգահեռ ապաշրջափակելու նախաձեռնության հիման վրա:
Մեկնաբանության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի շնորհիվ ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ ԱԳՆ–ի մասնակցությամբ, միաժամանակ երկու ուղղություններից պարենի և դեղորայքի խմբաքանակներ են հասցվել տարածաշրջան։
«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրության աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար», - նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Մոսկվան լիովին շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Սեպտեմբերի 17–ին
հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։
Սեպտեմբերի 18-ին
ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ Աղդամով տարած բեռները ներառում են ալյուր և դեղորայք։