Սպասելի էր. քաղտեխնոլոգը` Երևանի ավագանու ընտրությունից հետո ուժերի դասավորվածության մասին

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանի ավագանու ընտրությունների քվեարկություն
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկություն - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկություն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով` ՔՊ–ն, բացի իր ուժի ուղղությամբ տարված գովազդից, բավականին ակտիվ աշխատանքներ էր տարել նաև «Հանրապետություն» կուսակցությանուղղությամբ, որպեսզի միասին կոալիցիա ստեղծեին ու 50+1 տոկոս քվե ունենային։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններին ուժերի նման դասավորվածությունը սպասելի էր, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն վարկանիշը կորցրել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5–ը, այնուամենայնիվ, հաղթահարել են անցողիկ շեմը` «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության), «Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան) և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։
«Սպասելի էր նաև «Ապրելու երկիր» կուսակցության չանցնելը, որովհետև նրանց քաղաքապետի թեկնածուի նկատմամբ մարդկանց մոտ անբացատրելի հակակրանք կա, նրան ուղղակի մերժում են։ Հակառակ դրան` նախկին քաղաքապետի նկատմամբ էլ (նկատի ունի Հայկ Մարությանին. խմբ.) անբացատրելի համակրանք կա։ Այս կուսակցության ձայների մի մասն էլ եղել է ՀՀ վարչապետի կողմից հարցազրույցի ժամանակ Մարությանի հասցեին հնչեցրած քննադատության արդյունքում։ Մի քիչ սպասելի չէր միայն «Մայր Հայաստանի» դեպքում (ձայների քիչ լինելը. խմբ.), քանի որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը Երևանի տարածքում ավելի շատ ձայն ստացավ»,– նշեց Բադալյանը։
Անդրադառնալով «Հանրային ձայն» կուսակցությանը` նա ընդգծեց` ակնհայտ էր, որ Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժը կհաղթահարի անցողիկ շեմը, քանի որ վերջինս մեծ լսարան ունի` չնայած բոլորը չէ, որ քվեարկել են։ Քաղտեղխնոլոգն ընտրություններից առաջ քիչ հավանական է համարել, որ «Հանրապետություն» կուսակցությունը բավարար քվեներ կհավաքի ավագանիում հայտնվելու համար, քանի որ արևմտամետ 2 քաղաքական ուժ կար, և կարող էին ձայները բաշխվել «Հայաստանի եվրոպական կուսակցության» միջև։ Բադալյանը շեշտեց, որ ՔՊ–ն նաև բավականին ակտիվ աշխատանքներ էր տանում «Հանրապետության» ուղղությամբ, որպեսզի միասին կոալիցիա ստեղծեին ու 50+1 տոկոս ձայն ունենային։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։
Մասնակից ուժերի քվեները բաշխվեցին հետևյալ կերպ`
1.
«Հանրային ձայն» կուսակցություն– 22․431 (9.68%),
2.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 75․463 (32.57%),
3.
«Արդար Հայաստան» կուսակցություն– 2595 (1.12%),
4.
«Հաղթանակ» կուսակցություն– 3959 (1.71%),
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն– 1706 (0.74%),
6.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն– 2572 (1.11%),
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 43․765 (18․89%),
8.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն–780 (0.34%),
9.
«Հանրապետություն» կուսակցություն– 26․236 (11.32%),
10.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն–1282 (0.55%),
11.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն– 4174 (1.8%),
12.
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն– 2348 (1.01%),
13.
«Ապրելու երկիր» կուսակցություն– 8425 (3.64%),
14.
«Մայր Հայաստան» դաշինք– 35․739 (15.43%)։
ՔՊ կառավարման ավարտի սկիզբը. Մարությանի կուսակցության անդամը` հնարավոր կոալիցիայի մասին
Լրահոս
0