Ադրբեջանական զինուժը փորձում է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը. Արցախի ՊՆ

© Sputnik / David GalstyanԶինծառայող
Զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Զինծառայող
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի ՊՆ–ն վստահեցնում է` յուրային զորքերը համառ դիմադրություն են ցուցաբերում։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում սանձազերծած նոր ռազմական գործողություններով փորձում է առաջանալ Արցախի պաշտպանության բանակի խորքը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 19–ին` ժամը 13։00֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն` փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։
Լրահոս
0