Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է միջոցներ ձեռնարկի ԼՂ խաղաղ բնակչության անվտանգության համար․ Պեսկով

© Sputnik / Сергей ГунеевԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Դմիտրի Պեսկով
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրեմլը կոչ է անում հետևել ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերին։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի -Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը ԼՂ ռազմական գործողություն իրականացնելիս պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները խաղաղ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության ֆոնին մեզ համար առաջնայինը Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումն է։ Խոսքն, իհարկե, հայ բնակչության մասին է։ Դրա համար պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասել Է Պեսկովը լրագրողներին։
Նրա խոսքով ՝ ռուս զինվորականները փորձում են Լեռնային Ղարաբաղի գործընթացը վերադարձնել քաղաքական-դիվանագիտական հուն։
«Դրա համար միակ երաշխիքը ստորագրված եռակողմ փաստաթղթերն են», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նա հավելել է, որ Ադրբեջանը Ռուսաստանին նախապես չի զգուշացրել Լեռնային Ղարաբաղում պատրաստվող գործողության մասին:
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։
Լրահոս
0