Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանը կիրառում է ԱԹՍ–ներ. Արցախի ՊԲ

© Sputnik / StringerՍտեփանակերտ
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ստեփանակերտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ և օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
Գերատեսչությունից բնակիչներին հորդորում են հորդորում են մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Հրետակոծվում են Ստեփանակերտն ու այլ քաղաքներ և գյուղեր։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։
Լրահոս
0