https://armeniasputnik.am/20230919/arcakhum-rmbakvotsutjan-tak-erekhaner-en-lujs-ashkharh-ekel-66111279.html
Արցախում ռմբակոծության տակ երեխաներ են լույս աշխարհ եկել
Արցախում ռմբակոծության տակ երեխաներ են լույս աշխարհ եկել
Թեպետ իրավիճակը լարված էր, քաղաքն անընդհատ ռմբակոծվում էր, բայց անհրաժեշտ էր մայրիկի ու երեխայի կյանքերը փրկել։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T22:17+0400
2023-09-19T22:17+0400
2023-09-19T22:18+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
նորածին
արցախ
ռմբակոծություն
տեսանյութեր
տեսանյութ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/13/66110486_0:0:2508:1412_1920x0_80_0_0_84c508f445c53dfc39c0c4dd50067b4e.jpg
Այսօր Արցախում ադրբեջանական ռմբակոծության տակ երեխաներ են լույս աշխարհ եկել։ Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել։ Դրանում երևում են ծննդկան կանայք` նորածին երեխաներին գրկներին, միջանցքներում նստած։ Լրագրողի հետ զրույցում ծննդատան մանկաբարձ–բժշկուհին պատմում է, որ երբ ռմբակոծությունը սկսվեց, անմիջապես նկուղ են տեղափոխվել, և հենց այնտեղ էլ տղա երեխայի ծնունդ ընդունել։ Որոշ ժամանակ անց ստիպված են եղել նկուղից վիրահատարան բարձրանալ` կեսարյան հատում իրականացնելու համար։ Թեպետ իրավիճակը լարված էր, քաղաքն անընդհատ ռմբակոծվում էր, բայց անհրաժեշտ էր մայրիկի ու երեխայի կյանքերը փրկել։ Բարեբախտաբար, կեսարյան հատմամբ ծնունդը ևս հաջող է անցել։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ, հայտնի էր 140 վիրավորի մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/13/66110486_420:0:2303:1412_1920x0_80_0_0_cdea65affd029400856d7c764774d0e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նորածին, արցախ, ռմբակոծություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
նորածին, արցախ, ռմբակոծություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Արցախում ռմբակոծության տակ երեխաներ են լույս աշխարհ եկել
22:17 19.09.2023 (Թարմացված է: 22:18 19.09.2023) Թեպետ իրավիճակը լարված էր, քաղաքն անընդհատ ռմբակոծվում էր, բայց անհրաժեշտ էր մայրիկի ու երեխայի կյանքերը փրկել։
Այսօր Արցախում ադրբեջանական ռմբակոծության տակ երեխաներ են լույս աշխարհ եկել։ Արցախի տեղեկատվական շտաբը
տեսանյութ է հրապարակել։ Դրանում երևում են ծննդկան կանայք` նորածին երեխաներին գրկներին, միջանցքներում նստած։
Լրագրողի հետ զրույցում ծննդատան մանկաբարձ–բժշկուհին պատմում է, որ երբ ռմբակոծությունը սկսվեց, անմիջապես նկուղ են տեղափոխվել, և հենց այնտեղ էլ տղա երեխայի ծնունդ ընդունել։ Որոշ ժամանակ անց ստիպված են եղել նկուղից վիրահատարան բարձրանալ` կեսարյան հատում իրականացնելու համար։ Թեպետ իրավիճակը լարված էր, քաղաքն անընդհատ ռմբակոծվում էր, բայց անհրաժեշտ էր մայրիկի ու երեխայի կյանքերը փրկել։ Բարեբախտաբար, կեսարյան հատմամբ ծնունդը ևս հաջող է անցել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով
կա 25 զոհ, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ, հայտնի էր 140 վիրավորի մասին։