https://armeniasputnik.am/20230919/emn-adrbejanin-kvoch-e-anum-dadarecnel-razmakan-gvortsvoghutjunnery-66070694.html
ԵՄ–ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները
ԵՄ–ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները
Եվրամիությունը հայտնում է, որ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T17:15+0400
2023-09-19T17:15+0400
2023-09-19T17:38+0400
եվրամիություն
հայտարարություն
արցախ
լեռնային ղարաբաղ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/19/57225069_0:0:3319:1867_1920x0_80_0_0_11a04fe6d870f12c1fedbe1fd93a4b68.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի բնակավայրերում։ Այս մասին ասվում է ԵՄ–ի տարածած հաղորդագրության մեջ։Նշված է, որ կառույցը ափսոսում է էսկալացիայի հետևանքով մարդկանց մահվան համար ու կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։ԵՄ–ից նշում են, որ պետք է դադարեցվի նաև բռնությունը, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն խաղաղ բանակցությունների և իրավիճակի կարգավորման համար։«Համաձայնեցված արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի իրական հանձնառությունը»,– ասված է ԵՄ հայտարարությունում։ԵՄ-ն նշում է, որ շարունակում է լիովին ներգրավված լինել երկխոսության խթանման գործում։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, սակայն, հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 11-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 8–ը երեխաներ են։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/19/57225069_349:0:3080:2048_1920x0_80_0_0_0a29a255c696df1fd3dc5e6e7254d514.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրամիություն, հայտարարություն, արցախ, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
եվրամիություն, հայտարարություն, արցախ, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ԵՄ–ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները
17:15 19.09.2023 (Թարմացված է: 17:38 19.09.2023) Եվրամիությունը հայտնում է, որ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի բնակավայրերում։ Այս մասին ասվում է
ԵՄ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Նշված է, որ կառույցը ափսոսում է էսկալացիայի հետևանքով մարդկանց մահվան համար ու կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։
«Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։ Այս ռազմական էսկալացիան չպետք է որպես պատրվակ օգտագործվի տեղի բնակչության հարկադիր ելքի համար»,– ասված է հաղորդագրությունում։
ԵՄ–ից նշում են, որ պետք է դադարեցվի նաև բռնությունը, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն խաղաղ բանակցությունների և իրավիճակի կարգավորման համար։
«Համաձայնեցված արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի իրական հանձնառությունը»,– ասված է ԵՄ հայտարարությունում։
ԵՄ-ն նշում է, որ շարունակում է լիովին ներգրավված լինել երկխոսության խթանման գործում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, սակայն, հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 11-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 8–ը երեխաներ են։