https://armeniasputnik.am/20230919/fransian-mak-akhi-artahert-nist-e-pahanjum-gharabaghum-iravitshaki-veraberjal-66073158.html
Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ–ի արտահերթ նիստ է պահանջում Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ–ի արտահերթ նիստ է պահանջում Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան սերտ կապի մեջ է եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ՝ Բաքվի գործողություններին կոշտ պատասխան տալու նպատակով: 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T17:34+0400
2023-09-19T17:34+0400
2023-09-19T17:38+0400
ֆրանսիա
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայտարարություն
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1063/18/10631832_0:84:1601:984_1920x0_80_0_0_4209d7b92f81fe2ae3c2cdaeb5a8ff9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան պահանջում է անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։Ֆրանսիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողության սանձազերծումը, ծանր սպառազինության կիրառումը, այդ թվում՝ բնակելի տարածքների կիրառմամբ։«Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են հազարավոր խաղաղ բնակիչների, որոնք առանց այդ էլ զգում են անօրինական շրջափակման ազդեցությունը։ Փարիզը պատրաստ է աջակցել միջազգային հանրության ջանքերին՝ բանակցային լուծման հասնելու համար։ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները և վերադառնալ միջազգային իրավունքի պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ:Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1063/18/10631832_88:0:1511:1067_1920x0_80_0_0_6c1fa1f75848a0cadb79f828b7863d18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ֆրանսիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայտարարություն, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ֆրանսիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայտարարություն, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ–ի արտահերթ նիստ է պահանջում Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
17:34 19.09.2023 (Թարմացված է: 17:38 19.09.2023) Ֆրանսիան սերտ կապի մեջ է եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ՝ Բաքվի գործողություններին կոշտ պատասխան տալու նպատակով:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան պահանջում է անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
«Ֆրանսիան սերտ կապի մեջ է եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ այդ անընդունելի հարձակողական գործողություններին կոշտ պատասխան տալու նպատակով՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կօգնեն տարածաշրջանում անվտանգության համար»,–ասված է հայտարարության մեջ:
Ֆրանսիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողության սանձազերծումը, ծանր սպառազինության կիրառումը, այդ թվում՝ բնակելի տարածքների կիրառմամբ։
«Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են հազարավոր խաղաղ բնակիչների, որոնք առանց այդ էլ զգում են անօրինական շրջափակման ազդեցությունը։ Փարիզը պատրաստ է աջակցել միջազգային հանրության ջանքերին՝ բանակցային լուծման հասնելու համար։ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները և վերադառնալ միջազգային իրավունքի պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։