https://armeniasputnik.am/20230919/hh-qkn-evs-mek-varujt-e-nakhadzernel-sahmanadrakan-kargy-brni-tapalelu-kvochi-hamar-66093673.html
ՀՀ ՔԿ–ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչի համար
ՀՀ ՔԿ–ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչի համար
Խաչիկ Հակոբյան անունով հանդես եկող օգտատերը իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել ռազմական հեղաշրջում անել։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T19:29+0400
2023-09-19T19:29+0400
2023-09-19T19:34+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն այսօր արդեն երկրորդ քրեական վարույթն է նախաձեռնում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին հրապարակային կոչ հնչեցնելու կապակցությամբ։Նշվում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Խաչիկ Հակոբյան անունով հանդես եկող օգտատերն իր անձնական էջում հրապարակել է հետևյալ բովանդակությամբ տեքստ․ «Եթե էսօրվա ընթացքում մարտերը նույն ձև գնան ու Լաչինը ճեղքելու հրաման չեղավ, պիտի հեռացնել էս դավաճան վիժվածքներին ռազմական հեղաշրջումով»։Նկատի ունենալով, որ հրապարակումն իր մեջ առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցող Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ` ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա 5 զոհ, 80 վիրավոր։ Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
հայաստան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
ՀՀ ՔԿ–ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչի համար
19:29 19.09.2023 (Թարմացված է: 19:34 19.09.2023) Խաչիկ Հակոբյան անունով հանդես եկող օգտատերը իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել ռազմական հեղաշրջում անել։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն այսօր արդեն երկրորդ քրեական վարույթն է նախաձեռնում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին հրապարակային կոչ հնչեցնելու կապակցությամբ։
Նշվում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Խաչիկ Հակոբյան անունով հանդես եկող օգտատերն իր անձնական էջում հրապարակել է հետևյալ բովանդակությամբ տեքստ․ «Եթե էսօրվա ընթացքում մարտերը նույն ձև գնան ու Լաչինը ճեղքելու հրաման չեղավ, պիտի հեռացնել էս դավաճան վիժվածքներին ռազմական հեղաշրջումով»։
Նկատի ունենալով, որ հրապարակումն իր մեջ առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցող Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ` ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։
Հիշեցնենք`
Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով
կա 5 զոհ, 80 վիրավոր։ Հազարավոր քաղաքացիներ
հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։