Ոստիկանությունը դիմել է Երևանի Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին

© Photo : Artak AghababyanՈստիկաններ
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Երևանի Հանրապետության հրապարակում ակցիայի մասնակից քաղաքացիներին կոչ է անում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերին ու գործողություններին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հայտարարությունից։
«Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից»,–նշված է հայտարարությունում:
Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան քաղաքացիներին բերել է ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։
Լրահոս
0