https://armeniasputnik.am/20230919/hujs-unenq-vor-hajastanum-kgitakcen-arevmtametneri-arkatsakhndrutjan-voghj-vtangy-rd-agn-66068180.html
Հույս ունենք, որ Հայաստանում կգիտակցեն արևմտամետների արկածախնդրության ողջ վտանգը․ ՌԴ ԱԳՆ
Հույս ունենք, որ Հայաստանում կգիտակցեն արևմտամետների արկածախնդրության ողջ վտանգը․ ՌԴ ԱԳՆ
Դիվանագետը նշել է, որ Մոսկվան վերահաստատում է իր հավատարմությունը հայ-ռուսական դաշնակցությանը և Երևանի հետ փոխգործակցության բազմակողմանի, գործնական քայլերը... 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T16:49+0400
2023-09-19T16:49+0400
2023-09-19T17:39+0400
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
արևմուտք
հայաստան
մարիա զախարովա
արցախ
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/16/40047189_0:137:1600:1038_1920x0_80_0_0_958bc0b8ccbef11c48329bfdbd43221c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հետխորհրդային տարածքում Վաշինգտոնի նպատակն է առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանի դիրքերին և մերձավոր դաշնակիցների հետ դրա կապերին։ Ռուսաստանում հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունը կգիտակցի արևմտամետների ձեռնարկած նոր արկածախնդրության ողջ վտանգը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունը։Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար հետևանքները կարևոր չեն, Վաշինգտոնը մտադիր է ոչնչացնել անվտանգության այն ամբողջ ճարտարապետությունը, որը կառուցվել է, հարված հասցնել ամեն դրական բանին, որը մշակվել է։Զախարովան նշել է, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը փաստացի խոստովանել է` «ԱՄՆ-ն այժմ որպես աշխարհաքաղաքական խաղերի հերթական զոհ զրոյական արժեքով ընտրել է Հայաստանը, դրա վերջնական անջատումը ՌԴ-ից և ամբողջական վերակողմնորոշումը դեպի Արևմուտք»:ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Պետդեպարտամենտում Երևանի փոխարեն պատասխանել են Մոսկվային մտահոգող հարցերին, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի և Մոսկվայի և Երևանի հարաբերությունների դեմ։Նա ընդգծել է, որ «ԱՄՆ-ի խելահեղ խաղադրույքը ռազմական ոլորտում Հայաստանին հետագա համակողմանի աջակցության վրա պետք է տարածաշրջանում հերթական քաոսի և հակառուսական գործողությունների խթան հանդիսանա»։«Այս ֆոնին մեզ չեն կարող բավարարել Երևանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ իրենց վերջին քայլերը՝ ՄՔԴ -ի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մեկնարկը, ակնհայտ հակառուսական շփումները Կիևի ռեժիմի հետ, ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները, ոչ մի կերպ չեն անդրադառնում Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Հիմա Վաշինգտոնն ասել է, որ անդրադառնում են»,– նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Մարիա Զախարովայի կոչը արյունահեղությունը դադարեցնելու մասինԶախարովայի խոսքով՝ պաշտոնական Երևանը նման քայլերով բարենպաստ պայմաններ է ստեղծում Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարելու համար:Դիվանագետն ամփոփել է, որ, միևնույն ժամանակ, Մոսկվան հաստատում է հավատարմությունը հայ-ռուսական դաշնակցությանը և պատրաստ է Երևանի հետ բազմակողմանի ու գործնական փոխգործակցության ավելացմանը:Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ ԱԳՆ-ն` ԼՂ–ում էսկալացիայի մասին
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/16/40047189_12:0:1523:1133_1920x0_80_0_0_67d2ee4dab4c1e75d8e2821d7e0cec9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), արևմուտք, հայաստան, մարիա զախարովա, արցախ
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), արևմուտք, հայաստան, մարիա զախարովա, արցախ
Հույս ունենք, որ Հայաստանում կգիտակցեն արևմտամետների արկածախնդրության ողջ վտանգը․ ՌԴ ԱԳՆ
16:49 19.09.2023 (Թարմացված է: 17:39 19.09.2023) Դիվանագետը նշել է, որ Մոսկվան վերահաստատում է իր հավատարմությունը հայ-ռուսական դաշնակցությանը և Երևանի հետ փոխգործակցության բազմակողմանի, գործնական քայլերը մեծացնելու պատրաստակամությունը:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հետխորհրդային տարածքում Վաշինգտոնի նպատակն է առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանի դիրքերին և մերձավոր դաշնակիցների հետ դրա կապերին։ Ռուսաստանում հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունը կգիտակցի արևմտամետների ձեռնարկած նոր արկածախնդրության ողջ վտանգը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունը։
«Մոսկվան պատրանքներ չի ունեցել հետխորհրդային տարածքում, մասնավորապես Անդրկովկասում Վաշինգտոնի իրական նպատակների վերաբերյալ», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար հետևանքները կարևոր չեն, Վաշինգտոնը մտադիր է ոչնչացնել անվտանգության այն ամբողջ ճարտարապետությունը, որը կառուցվել է, հարված հասցնել ամեն դրական բանին, որը մշակվել է։
Զախարովան նշել է, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը փաստացի խոստովանել է` «ԱՄՆ-ն այժմ որպես աշխարհաքաղաքական խաղերի հերթական զոհ զրոյական արժեքով ընտրել է Հայաստանը, դրա վերջնական անջատումը ՌԴ-ից և ամբողջական վերակողմնորոշումը դեպի Արևմուտք»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Պետդեպարտամենտում Երևանի փոխարեն պատասխանել են Մոսկվային մտահոգող հարցերին, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի և Մոսկվայի և Երևանի հարաբերությունների դեմ։
«Հիմա մենք չէ, որ պետք է Երևանի պաշտոնյաներին համոզենք, որ իրենք կանգնել են (իսկ իրենց իրականում դրդել են և ուղղակի դրդում են) շատ վտանգավոր ճանապարհի վրա։ Դա արդեն ասվել է Վաշինգտոնում», - ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ «ԱՄՆ-ի խելահեղ խաղադրույքը ռազմական ոլորտում Հայաստանին հետագա համակողմանի աջակցության վրա պետք է տարածաշրջանում հերթական քաոսի և հակառուսական գործողությունների խթան հանդիսանա»։
«Այս ֆոնին մեզ չեն կարող բավարարել Երևանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ իրենց վերջին քայլերը՝ ՄՔԴ -ի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մեկնարկը, ակնհայտ հակառուսական շփումները Կիևի ռեժիմի հետ, ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները, ոչ մի կերպ չեն անդրադառնում Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Հիմա Վաշինգտոնն ասել է, որ անդրադառնում են»,– նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով՝ պաշտոնական Երևանը նման քայլերով բարենպաստ պայմաններ է ստեղծում Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարելու համար:
Դիվանագետն ամփոփել է, որ, միևնույն ժամանակ, Մոսկվան հաստատում է հավատարմությունը հայ-ռուսական դաշնակցությանը և պատրաստ է Երևանի հետ բազմակողմանի ու գործնական փոխգործակցության ավելացմանը: