Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Իրանը պատրաստ է «3+3» ձևաչափով նիստ անցկացնել. Քանանին` ԼՂ իրավիճակի հանգուցալուծման մասին

© AP Photo / Iranian Foreign MinistryՆասեր Քանանի
Նասեր Քանանի - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տարածաշրջանի երկրները կարող են նպաստել հակասությունների կարգավորմանը և այդ ուղղությամբ Իրանը պատրաստ է 3+3 ձևաչափով նիստ անցկացնել։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հարապետությունը կոչ է անում կողմերին հավատարիմ մնալ եռակողմ հայտարարությանդրույթներին և խնդիրները կարգավորել երկխոսության միջոցով։ Այս մասին գրում են իրանական լրատվամիջոցները` վկայակոչելով Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիին։
Նա վերահաստատել է Իրանի դիրքորոշումը հակամարտության առնչությամբ։
«Իրանը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս և համոզված է, որ այդ շրջանի խնդիրները, այդ թվում` բնակիչների անվտանգության ու իրավունքների հարցերը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով»,– ասել է նա։
Քանանին վերահաստատել է, որ տարածաշրջանի երկրները կարող են նպաստել հակասությունների կարգավորմանը և այդ ուղղությամբ Իրանը պատրաստ է 3+3 ձևաչափով նիստ անցկացնել։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։
Լրահոս
0