Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԿԽՄԿ–ն խիստ մտահոգված է իրավիճակի հումանիտար հետևանքներով

© Photo : соцсетиԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կոմիտեն հայտարարում է նաև, որ պատրաստ է արձագանքել բնակչության մարդասիրական կարիքներին և շարունակել ընթացիկ աշխատանքը տարածաշրջանում:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ԼՂ–ում ռազմական գործողությունների այսօրվա սրացումից հետո խիստ մտահոգված է հումանիտար հետևանքներով, որ սպասվում է առաջիկա օրերին քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին կոմիտեն հրապարակել է հայտարարություն X-ի իր միկրոբլոգում։
«Համայնքները տարիներ շարունակ վերապրել են զինված հակամարտության ավերիչ հետևանքները։ Մասնավորապես, վերջին մի քանի ամիսների ընթացքում այնտեղ դժվար էր գտնել առաջին անհրաժեշտության ապրանքներ, իսկ առողջապահական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է: Այս իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, կխորացնեն դժվարությունները»,– ասվում է ԿԽՄԿ հայտարարությունում։
Կոմիտեն հայտարարում է նաև, որ պատրաստ է արձագանքել բնակչության մարդասիրական կարիքներին և շարունակել ընթացիկ աշխատանքը տարածաշրջանում:
«Մենք կոչ ենք անում կողմերին անել հնարավորը քաղաքացիական բնակչության կյանքը պաշտպանելու համար և պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրենց պարտավորությունները»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ, հայտնի էր 140 վիրավորի մասին։
Լրահոս
0