00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ ԱԳՆ-ն` ԼՂ–ում էսկալացիայի մասին

Բաժանորդագրվել
Զախարովան ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված բոլոր քայլերը շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրադրության կտրուկ էսկալացիայից։ Այսօրվա ճեպազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տեղեկություններ կան ադրբեջանական զինված ուժերի կողմից տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններ սկսելու և, ինչպես Բաքուն է հայտարարում, տեղի հայկական զինված կազմավորումների պատասխան գործողությունների մասին։ Ռուսական կողմը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղուն», - ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված բոլոր քայլերը շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում, որոնք ընդունվել են 2020-2021 թվականներին։
Նրա խոսքով` վերջին շրջանում Ռուսաստանի և միջազգային այլ միջնորդների ջանքերով լուրջ նախադրյալներ են ձևավորվել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
«Խոսքը հումանիտար օգնության մատակարարումների մեկնարկի մասին է, որոնց մասին մենք խոսել ենք, մասնավորապես` Ղարաբաղի բնակչության համար մարդասիրական օգնության մասին։ Դա ստեղծել և ստեղծում է բարենպաստ ֆոն Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության վերագործարկման համար»,- հավելել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում ՌԴ խաղաղապահ առաքելությունը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մոսկվան ելնում է նրանից, որ խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն կապահովեն բոլոր կողմերը։
Զախարովան շեշտել է, որ ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ հրադադարի պահպանման և նշված եռակողմ պայմանավորվածությունների ամենաբարձր մակարդակով կատարմանը վերադառնալու նպատակով։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։
Լրահոս
0