Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկի վիճակահանություն է սկսվել
11:09 19.09.2023 (Թարմացված է: 11:24 19.09.2023)
© Sputnik / Aram NersesyanԿԸՀ
ԿԸՀ
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում պարտադիր վերահաշվարկի վիճակահանություն է իրականացնում։
Նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն անդրադառնում են վերահաշվարկի դիմումներին։
Նշենք, որ ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի համաձայն` բոլոր ընտրատարածքներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։
Ավելի վաղ ԿԸՀ–ն հայտնել էր, որ ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն` վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։
Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վերահաշվարկի աշխատանքները կհեռարձակվեն ԿԸՀ կայքում։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։
Մասնակից ուժերի քվեները բաշխվեցին հետևյալ կերպ`
1.
«Հանրային ձայն» կուսակցություն– 22․431 (9.68%),2.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 75․463 (32.57%),3.
«Արդար Հայաստան» կուսակցություն– 2595 (1.12%),4.
«Հաղթանակ» կուսակցություն– 3959 (1.71%),5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն– 1706 (0.74%),6.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն– 2572 (1.11%),7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 43․765 (18․89%),8.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն–780 (0.34%),9.
«Հանրապետություն» կուսակցություն– 26․236 (11.32%),10.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն–1282 (0.55%),11.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն– 4174 (1.8%),12.
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն– 2348 (1.01%),13.
«Ապրելու երկիր» կուսակցություն– 8425 (3.64%),14.
«Մայր Հայաստան» դաշինք– 35․739 (15.43%)։