Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Օրվա ընթացքում ՌԴ խաղապահները տարհանել են ԼՂ ավելի քան 1800 խաղաղ բնակիչների

© Photo : PeacekeeperՕրվա ընթացքում ՌԴ խաղապահները տարհանել են ԼՂ ավելի քան 1800 խաղաղ բնակիչների
Օրվա ընթացքում ՌԴ խաղապահները տարհանել են ԼՂ ավելի քան 1800 խաղաղ բնակիչների - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Օրվա ընթացքում ՌԴ խաղապահները տարհանել են ԼՂ ավելի քան 1800 խաղաղ բնակիչների
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ խաղապահները ապահովել են նրանց կացարանով և տաք սննդով։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Օրվա ընթացքում ՌԴ խաղաղապահները տարհանել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1800 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է ՌԴ խաղապահների Telegram-ալիքը։
«Ներկայումս նրանք բոլորն ապահովված են կացարանով և տաք սննդով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեռնային Ղարաբաղի 6 համայնքներից՝ Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ համայնքների բնակիչներ են տարհանվել:
© Photo : PeacekeeperՕրվա ընթացքում ՌԴ խաղապահները տարհանել են ԼՂ ավելի քան 1800 խաղաղ բնակիչների
Эвакуированные российскими миротворцами жители Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Օրվա ընթացքում ՌԴ խաղապահները տարհանել են ԼՂ ավելի քան 1800 խաղաղ բնակիչների
Նշենք, որ թվարկված գյուղերը Ասկերանի և Մարտունու շրջաններում են։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ, հայտնի էր 140 վիրավորի մասին։
Լրահոս
0