https://armeniasputnik.am/20230919/petq-e-anhapagh-qajler-dzernarkel-hh-mipy-dimel-e-mijazgajin-karujcnerin-66054796.html
Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել. ՀՀ ՄԻՊ–ը դիմել է միջազգային կառույցներին
Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել. ՀՀ ՄԻՊ–ը դիմել է միջազգային կառույցներին
Անահիտ Մանասյանը խոսել է Ստեփանակերտի և այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T15:03+0400
2023-09-19T15:03+0400
2023-09-19T18:20+0400
հայաստան
անահիտ մանասյան
արցախ
ադրբեջան
հհ միպ
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/04/57652461_0:0:1507:847_1920x0_80_0_0_f4dc5bbc9111456a3d548b7f3b268b0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կազմակերպություններին և դերակատարներին անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի դեմ։ Նա հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։Մանասյանը նշել է, որ Ստեփանակերտի և այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ սանձազերծված ռազմական ագրեսիան ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգի հիմքում ընկած բոլոր արժեքները։Պաշտպանը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն բոլոր իրավիճակներում և աշխարհի ցանկացած անկյունում։ Պաշտպանը իրավապաշտպան ամբողջ հանրությանը կոչ է արել համախմբվել այս նպատակի իրացման շուրջ և կանխել մարդու իրավունքների ժամանակակից համակարգի ձևախեղումը։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/04/57652461_36:0:1375:1004_1920x0_80_0_0_e77839ac48aad1ee5a956e1c6922e436.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, անահիտ մանասյան, արցախ, ադրբեջան, հհ միպ
հայաստան, անահիտ մանասյան, արցախ, ադրբեջան, հհ միպ
Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել. ՀՀ ՄԻՊ–ը դիմել է միջազգային կառույցներին
15:03 19.09.2023 (Թարմացված է: 18:20 19.09.2023) Անահիտ Մանասյանը խոսել է Ստեփանակերտի և այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կազմակերպություններին և դերակատարներին անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի դեմ։ Նա հայտարարություն է տարածել
ֆեյսբուքյան էջում։
Մանասյանը նշել է, որ Ստեփանակերտի և այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ սանձազերծված ռազմական ագրեսիան ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգի հիմքում ընկած բոլոր արժեքները։
«Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,– գրել է նա։
Պաշտպանը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն բոլոր իրավիճակներում և աշխարհի ցանկացած անկյունում։ Պաշտպանը իրավապաշտպան ամբողջ հանրությանը կոչ է արել համախմբվել այս նպատակի իրացման շուրջ և կանխել մարդու իրավունքների ժամանակակից համակարգի ձևախեղումը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ
ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։