ՌԴ-ի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ կապված կոնկրետություն չկա

© Sputnik / Anton Denisov / Անցնել մեդիապահոցԱնկարա
Անկարա - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Անկարա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին քառակողմ հանդիպում անցկացնելու Ղարաբաղի հարցով։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման օրվա և վայրի մասին կոնկրետ տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրին։
«Հանդիպման օրվա կամ վայրի մասին կոնկրետ տեղեկություն չկա: Առայժմ հարցը մնում է առաջարկի մակարդակում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն իր մտադրության մասին հայտարարել էր ԱՄՆ ` ՄԱԿ-ի ԳԱ մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ։ Էրդողանը նշել էր, որ մտադիր է հանդիպումը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Էրդողանը նաև ասել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկին պատասխան դեռ չի ստացվել:
Էրդողանից քառակողմ հանդիպման առաջարկ ստացվե՞լ է. մեկնաբանում է Փաշինյանը
Լրահոս
0