Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՌԴ ՊՆ բժիշկները ԼՂ–ում օգնություն են ցուցաբերել վիրավոր 9 քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի

© Photo : ОТАՍտեփանակերտի հիվանդանոց
Ստեփանակերտի հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ստեփանակերտի հիվանդանոց
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար և շարունակել բանակցային գործընթացը:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Այսօր կեսօրից ռուս խաղաղապահներն ադրբեջանական կողմից շփման գծի ողջ երկայնքով հրադադարի բազմաթիվ խախտումներ են արձանագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումն առավել վտանգավոր շրջաններից և տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվել:
«Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրից տարհանվել է 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա: Հատուկ նշանակության բժշկական ջոկատի բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել վիրավոր 9 քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի»,– նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար և շարունակել բանակցային գործընթացը:
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում կա 80 վիրավոր։ Նախնական տվյալներով՝ նրանցից 15-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թիվը 5 է։
Ադրբեջանական ԶՈւ–ն ավիահարվածներ է հասցրել Ասկերանի և Մարտակերտի ուղղությամբ. Բեգլարյան
Լրահոս
0