https://armeniasputnik.am/20230919/rdn-handes-e-galis-himnakan-harceri-shurj-hajastani-het-pvokhymbrnman-khvoracman-ogtin-agn-66050854.html
ՌԴ–ն հանդես է գալիս հիմնական հարցերի շուրջ Հայաստանի հետ փոխըմբռնման խորացման օգտին. ԱԳՆ
ՌԴ–ն հանդես է գալիս հիմնական հարցերի շուրջ Հայաստանի հետ փոխըմբռնման խորացման օգտին. ԱԳՆ
Զախարովայի խոսքով` Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը հաստատում է Մոսկվայի տրամադրվածության լրջություն ու մոտեցման անկեղծությունը։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T14:42+0400
2023-09-19T14:42+0400
2023-09-19T14:48+0400
հայաստան
ռուսաստան
մարիա զախարովա
սյունիք
հյուպատոսություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/838/14/8381454_0:0:2979:1677_1920x0_80_0_0_86925ccb751bc9f7556177b96d118ab7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հանդես է գալիս հիմնական հարցերի շուրջ Հայաստանի հետ փոխըմբռնման խորացման օգտին: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ուղերձ հղելով Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։Նրա խոսքով՝ Մոսկվայի և Երևանի միջև բազմակողմ համագործակցության զարգացումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերին։Զախարովան ընդգծեց, որ ՀԱՊԿ դաշնակցի հետ բազմապլան փոխշահավետ կապեր զարգացնելու, ինչպես նաև Հայաստանի հարավում հումանիտար, սոցիալ-տնտեսական ներկայությունն ամրապնդելու Մոսկվայի տրամադրվածության և մոտեցման անկեղծության հաստատումն է հանրապետության ռազմավարական կարևոր տարածաշրջանում՝ Սյունիքում, ռուսական նոր դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:«Նոր կետի ստեղծման հետ ավելի հեշտ կդառնա միջտարածաշրջանային կապերի հաստատումը, կրթական, մշակութային փոխգործակցության խտացումը, ավելի հեշտ կլինի ընդլայնել տեղական բիզնեսի հնարավորությունները ռուս գործընկերների հետ կոոպերացիաներ հաստատելու համար», - ասաց Զախարովան:Նա շեշտեց` Ռուսաստանի քաղաքացիները, որոնք բնակվում են տարածաշրջանում, հանրային ծառայությունների լիարժեք և անարգել հասանելիություն կստանան: ԱԳՆ աշխատակիցներն արդեն սկսել են նախապատրաստվել հյուպատոսական հարցերով բաց սեմինարի անցկացմանը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են սպառիչ խորհրդատվություն ստանալ իրենց հետաքրքրող թեմաների շուրջ:Հիշեցնենք` մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ–ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտնել էր, որ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու վերաբերյալ ժամկետները դեռ հստակեցված չենՍելեզնյովը նաև ընդգծել էր, որ գլխավոր հյուպատոսությունը 2 հիմնական գործառույթ է ունենալու` հենց հյուպատոսական ծառայություններ և քաղաքական գործառույթներ։Ռուսական կողմն այնտեղ արդեն ուսումնասիրել է տարածքներ, որոնք կարող են դիվանագիտական ներկայացուցչությանը համապատասխանել։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/838/14/8381454_240:0:2971:2048_1920x0_80_0_0_ef436c3f34643296f0881a13eb1cdbde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, սյունիք, հյուպատոսություն
հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, սյունիք, հյուպատոսություն
ՌԴ–ն հանդես է գալիս հիմնական հարցերի շուրջ Հայաստանի հետ փոխըմբռնման խորացման օգտին. ԱԳՆ
14:42 19.09.2023 (Թարմացված է: 14:48 19.09.2023) Զախարովայի խոսքով` Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը հաստատում է Մոսկվայի տրամադրվածության լրջություն ու մոտեցման անկեղծությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հանդես է գալիս հիմնական հարցերի շուրջ Հայաստանի հետ փոխըմբռնման խորացման օգտին: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ուղերձ հղելով Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
«Մենք հանդես ենք գալիս նաև արտաքին քաղաքական համակարգման ամրապնդման օգտին ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում», - ասաց Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Երևանի միջև բազմակողմ համագործակցության զարգացումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերին։
Զախարովան ընդգծեց, որ ՀԱՊԿ դաշնակցի հետ բազմապլան փոխշահավետ կապեր զարգացնելու, ինչպես նաև Հայաստանի հարավում հումանիտար, սոցիալ-տնտեսական ներկայությունն ամրապնդելու Մոսկվայի տրամադրվածության և մոտեցման անկեղծության հաստատումն է հանրապետության ռազմավարական կարևոր տարածաշրջանում՝ Սյունիքում, ռուսական նոր դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:
«Նոր կետի ստեղծման հետ ավելի հեշտ կդառնա միջտարածաշրջանային կապերի հաստատումը, կրթական, մշակութային փոխգործակցության խտացումը, ավելի հեշտ կլինի ընդլայնել տեղական բիզնեսի հնարավորությունները ռուս գործընկերների հետ կոոպերացիաներ հաստատելու համար», - ասաց Զախարովան:
Նա շեշտեց` Ռուսաստանի քաղաքացիները, որոնք բնակվում են տարածաշրջանում, հանրային ծառայությունների լիարժեք և անարգել հասանելիություն կստանան: ԱԳՆ աշխատակիցներն արդեն սկսել են նախապատրաստվել հյուպատոսական հարցերով բաց սեմինարի անցկացմանը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են սպառիչ խորհրդատվություն ստանալ իրենց հետաքրքրող թեմաների շուրջ:
Հիշեցնենք`
մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ–ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ
Մաքսիմ Սելեզնյովը հայտնել էր, որ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու վերաբերյալ ժամկետները դեռ հստակեցված չեն
Սելեզնյովը նաև ընդգծել էր, որ գլխավոր հյուպատոսությունը 2 հիմնական գործառույթ է ունենալու` հենց հյուպատոսական ծառայություններ և քաղաքական գործառույթներ։
Ռուսական կողմն այնտեղ արդեն ուսումնասիրել է տարածքներ, որոնք կարող են դիվանագիտական ներկայացուցչությանը համապատասխանել։