https://armeniasputnik.am/20230919/rusastany-sharunakum-e-ajakcel-rd-agn-n-lgh-ugharkvats-ognutjan-masin-66055772.html
Ռուսաստանը շարունակում է աջակցել․ ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ ուղարկված օգնության մասին
Ռուսաստանը շարունակում է աջակցել․ ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ ուղարկված օգնության մասին
Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն ողջունում է մարդասիրական օգնության հերթական մատակարարումը և շարունակում է հումանիտար իրավիճակի կարգավորման ջանքերը։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T15:17+0400
2023-09-19T15:17+0400
2023-09-19T15:19+0400
լեռնային ղարաբաղ
մարիա զախարովա
հումանիտար օգնություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/12/65986667_0:63:1280:783_1920x0_80_0_0_31d59c28eb39eba2083483f2698f4f67.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական կողմը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի կարգավորմանն աջակցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` մարդասիրական փոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիները զուգահեռ ապաշրջափակելու նախաձեռնության հիման վրա: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Մոսկվան տեսել է Երևանի տարբեր հայտարարությունները:Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ միաժամանակ երկու ուղղություններից պարենի և դեղորայքի խմբաքանակներ են մատակարարվել Լեռնային Ղարաբաղ:«Մենք ակնկալում ենք շարունակել անխափան կանոնավոր հումանիտար մատակարարումները՝ ի շահ տեղի բնակչության», - ասել Է Զախարովան:Նա հավելել է` ՌԴ-ն ողջունում է մարդասիրական օգնության մատակարարումները։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Սեպտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Շուրջ 28 տոննա հումանիտար բեռը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/12/65986667_0:0:1280:960_1920x0_80_0_0_dba0ea2794cc0b5f550befe4a334c954.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, մարիա զախարովա, հումանիտար օգնություն
լեռնային ղարաբաղ, մարիա զախարովա, հումանիտար օգնություն
Ռուսաստանը շարունակում է աջակցել․ ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ ուղարկված օգնության մասին
15:17 19.09.2023 (Թարմացված է: 15:19 19.09.2023) Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն ողջունում է մարդասիրական օգնության հերթական մատակարարումը և շարունակում է հումանիտար իրավիճակի կարգավորման ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական կողմը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի կարգավորմանն աջակցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` մարդասիրական փոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիները զուգահեռ ապաշրջափակելու նախաձեռնության հիման վրա: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Մոսկվան տեսել է Երևանի տարբեր հայտարարությունները:
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ միաժամանակ երկու ուղղություններից պարենի և դեղորայքի խմբաքանակներ են մատակարարվել Լեռնային Ղարաբաղ:
«Մենք ակնկալում ենք շարունակել անխափան կանոնավոր հումանիտար մատակարարումները՝ ի շահ տեղի բնակչության», - ասել Է Զախարովան:
Նա հավելել է` ՌԴ-ն ողջունում է մարդասիրական օգնության մատակարարումները։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Սեպտեմբերի 17–ին
հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։
Սեպտեմբերի 18-ին
ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Շուրջ 28 տոննա հումանիտար բեռը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: