00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

© Photo : press office of the Wrestling Federation of ArmeniaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի հավաքականի առաջատարները՝ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, կատարեցին երկու առաջադրանքներից մեկը։ Չեմպիոն հռչակվել չհաջողվեց, բայց մեր ըմբիշները մեդալով կվերադառնան, բացի այդ՝ օլիմպիական ուղեգիրն ապահովված է։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի, Sputnik - Խաչիկ Չախոյան. Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը 5։1 հաշվով հաղթելով մոլդովացի Մաքսիմ Սաքուլտանին՝ նվաճել է բրոնզե մեդալ։
Թևանյանը իր գոտեմարտերը 65 կգ քաշային կարգում սկսեց 1/16 եզրափակիչից, որում 9։0 հաշվով պարտության մատնեց Բելառուսը ներկայացնող Նյուրգուն Սկրյաբինին։ Հետևեց հաղթանակը 1/8 եզրափակիչում, որում Վազգենի մրցակիցը Տաջիկստանը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Աբուլմաժիդ Կուդիևն էր։ Մեր ըմբիշը հաղթանակի հասավ 6։4 հաշվով։
Քառորդ եզրափակիչ գոտեմարտում Վազգեն Թևանյանը մենամարտեց 61 կգ քաշային կարգում աշխարհի եռակի չեմպիոն, 65 և 70կգ քաշային կարգերում Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ։ Սկզբունքային այս գոտեմարտում Վազգենը զգալի առավելություն ուներ ու հաղթում էր առանց խնդրի։ Մրցակիցը նույնիսկ սադրանքի գնաց, բայց թեթև խախտումը արագ հարթվեց մարզիչների միջամտությունից հետո։ Իսկ մեր ըմբիշը հաղթեց ժամանակից շուտ՝ 12։2 հաշվով։
Շատ ցավալի պարտություն կրեց Թևանյանը կիսաեզրափակիչում, որում մրցակիցը ամերիկացի ըմբիշ, Պուերտո Ռիկոն ներկայացնող Սեբաստիան Ռիվերան էր։ Գոտեմարտի ավարտից 1 վայրկյան առաջ հաղթում էր 9։8 հաշվով, բայց բաց թողեց մրցակցի հնարքն ու պարտվեց 9։10 հաշվով։
Այսպիսով ազատ ոճի Հայաստանի հավաքականը Բելգրադում նվաճեց բրոնզե երեք մեդալ, և երկու քաշային կարգերում էլ՝ 57կգ (Արսեն Հարությունյան) և 65կգ (Վազգեն Թևանյան) վաստակեց Փարիզ-2024-ի օլիմպիական ուղեգիր։
Լրահոս
0