Վեց ադրբեջանցի է մահացել ականի պայթյունից

© Photo : соцсетиՍոցցանցերում հրապարակված կադրեր Մարտունու շրջանում ականի պայթյունի վայրից
Սոցցանցերում հրապարակված կադրեր Մարտունու շրջանում ականի պայթյունի վայրից - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Սոցցանցերում հրապարակված կադրեր Մարտունու շրջանում ականի պայթյունի վայրից
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սկզբում ականի վրա պայթել են ճանապարհային գործակալության աշխատակիցները, հետո` դեպքի վայր մեկնած 4 ոստիկանները։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Մարտունու` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունից վեց ադրբեջանցի է մահացել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանցից երկուսը եղել են ճանապարհների պետական ​​գործակալության աշխատակիցներ, որոնք պայթել են տեղում պայմանագրային աշխատանքներ կատարելիս։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանները, նրանցից 4–ը ևս պայթել են ականի վրա։ Նրանց անուններն արդեն հայտնի են՝ Ջամալզադե Ասիմ Պրինս օղլու (ծնված 05.02.1994թ.), Շիրինով Ռամիլ Արիֆ օղլու (ծնված 08.07.1987թ.), Մահմուդով Սեյմուր Էլսեվիար օղլու (ծնված 07.12.1991թ.) և Զամանով Խազար Ազեր օղլու (ծնված. 21.07.1998թ.) ծնված
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը և պետական ​​անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում կատարվածի համար մեղադրում են «հայ դիվերսանտներին»։
Սակայն ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ–ն հերքել է հերքել է Բաքվի հայտարարությունը, թե իբր Ահմեդբեյլի-Ֆուզուլի-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կիլոմետրում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները դիվերսիա են կատարել և հակատանկային ական են տեղադրել, որի պայթյունից երկու խաղաղ բնակիչ է զոհվել։
Լրահոս
0