00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը բացառիկ շանս ունի. Սուրենյանցը` Երևանի ավագանու ընտրությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsՍուրեն Սուրենյանցը
Սուրեն Սուրենյանցը - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Սուրեն Սուրենյանցը
Բաժանորդագրվել
Սուրեն Սուրենյանցը չի բացառում, որ մի քանի ամսից Հայաստանում նոր զանգվածային ակցիաներ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր երեք քաղաքական ուժերը բացառիկ շանս ունեն կապիտալիզացնելու ժողովրդի դժգոհությունը իշխանության հանդեպ և ընդդիմադիր քաղաքապետ ընտրել։
Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքում երեք ընդդիմադիր ուժեր՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը և «Հանրային ձայն» կուսակցությունը 65 մանդատից ստացել են ընդհանուր առմամբ 33 մանդատ, ինչը նրանց հնարավորություն է տալիս կոնսենսուսի դեպքում ընտրել ընդդիմադիր քաղաքապետ։
Փորձագետն այժմ չի ցանկանում կանխատեսումներ անել, թե արդյոք երեք ուժերը կկարողանան հասնել կոնսենսուսի։
Նա կարծում է, որ Հայկ Մարությանը ոչ քաղաքական պատասխան է տվել Թևանյանի առաջարկին։ Մարությանի հայտարարության մեջ խոցելի է այն, որ առանց ֆորմալիզացվելու առաջարկում է քվեարկեն իր օգտին։ Սուրենյանցի խոսքով` Մարությանը սխալվում է, որ կոալիցիա կազմելու համար գաղափարական միասնություն է պետք, քանի որ հետընտրական կոալիցիաները դաշինքներից տարբերվում են նրանով, որ հիմնված են քաղաքական նպատակահարմարության գործոնի վրա։
Ինչ վերաբերվում է Մարությանի այն առաջարկին, թե իրեն չընտրելու դեպքում պետք է գնալ նոր ընտրությունների, Սուրենյանցը կարծում է, որ երաշխիքներ չկան, որ իշխանություններն այս դեպքում չեն սկսի քաղաքական անասնագողությամբ զբաղվել և տարբեր ձևերով իրենց կողմը գրավել ընդդիմադիր խմբակցությունների առանձին ներկայացուցիչների։
«Հույս ունեմ, որ Մարությանը կվերանայի իր դիրքորոշումը։ Մենք պետք է ճիշտ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 17-ին. տեղի ունեցավ այն, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը մնաց տանը, և քվեարկության գնաց միայն 28%-ը։ Սրանով քաղաքացիները մերժեցին Նիկոլ Փաշինյանին։ Հիմա կա՛մ ընդդիմությունը պետք է համախմբվի ամբողջական իշխանափոխության պլատֆորմով և քաղաքը դարձնի դրա առաջին կանգառը, կա՛մ կոնսոլիդացիա տեղի չի ունենա»,- ասաց նա։
Նրա խոսքով` ընտրություններում, գլոբալ իմաստով, տեղի ունեցավ երկու հետաքրքիր գործընթաց՝ ընտրողներն իրենց բոյկոտով բողոքեցին իշխանությունների դեմ, բայց միաժամանակ անվստահություն հայտնեցին ընտրությունների ինստիտուտի նկատմամբ։ Սա նշանակում է, որ մի քանի ամսից կարելի է սպասել զանգվածային բողոքի ակցիաների։ Բացի այդ ընդդիմության օգտին քվեարկած քաղաքացիները նրանց մանդատ են տվել՝ հեռացնելու գործող իշխանությունը։ Եվ եթե այս գաղափարի շուրջ համախմբում չլինի, հանրային տրամադրությունները համախմբելու փոխարեն այն կցրվի։
Ավելի վաղ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ պատրաստ է դիտարկել «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի և «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ կոալիցիայի հնարավորությունը, այդ թվում՝ Մարությանի քաղաքապետ դառնալու հնարավորությունը։ Ղուկասյանը պայման է դրել, որ կոալիցիա կազմելու դեպքում իրենք պետք է քաղաքապետարանում իրականացնեն բոլոր վերահսկողական գործառույթները։
Թևանյանը ավելի ուշ հայտարարեց, որ պատրաստ է քննարկել կոալիցիայի հնարավորությունը, եթե գործընկերները հայտարարեն, որ իրենց վերջնական նպատակը գործող իշխանության հեռացումն է։ Այնուհետ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով առաջարկեց իրեն քաղաքապետ ընտրել առանց կոալիցիա կազմելու կամ ներքին պայմանավորվածությունների, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների միջև գաղափարական լուրջ տարաձայնություններ կան։
Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանը միանգամից երկու ապտակ ստացավ. Սուրենյանց
Լրահոս
0