https://armeniasputnik.am/20230920/anhapagh-dadarecnel-razmakan-gvortsvoghutjunnery-blinkeny-khvosel-e-alievi-het-66134413.html
Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Բլինկենը խոսել է Ալիևի հետ
Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Բլինկենը խոսել է Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T02:26+0400
2023-09-20T02:26+0400
2023-09-20T02:26+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
էնթոնի բլինկեն
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
իլհամ ալիև
ամն
ագրեսիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/15/37808733_0:181:3127:1940_1920x0_80_0_0_48fdd2d605d917ee346c179892b00ed8.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և ապաէսկալացնել իրավիճակը։ Պետքարտուղարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ այս մասին պետքարտուղար Բլինկենն ասել է Ալիևի հետ հեռախոսազրույցում։Հեռախոսազրույցի արդյունքում պետքարտուղարը նշել է նախագահ Ալիևի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու և Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը։ Բլինկենն ընդգծել է այս քայլերի անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 19-ին հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/15/37808733_30:0:2761:2048_1920x0_80_0_0_b332e8af9e8aa3d327c5594bd263062a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
էնթոնի բլինկեն, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, իլհամ ալիև, ամն, ագրեսիա
էնթոնի բլինկեն, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, իլհամ ալիև, ամն, ագրեսիա
Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Բլինկենը խոսել է Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և ապաէսկալացնել իրավիճակը։ Պետքարտուղարությունը
պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ այս մասին պետքարտուղար Բլինկենն ասել է Ալիևի հետ հեռախոսազրույցում։
«Պետքարտուղարն ընդգծել է, որ իրավիճակի համար ռազմական լուծում գոյություն չունի, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը՝ Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև շարունակվող տարաձայնությունները կարգավորելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի արդյունքում պետքարտուղարը նշել է նախագահ Ալիևի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու և Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը։ Բլինկենն ընդգծել է այս քայլերի անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 19-ին հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա
27 զոհ, 200 վիրավոր։