https://armeniasputnik.am/20230920/arcakhi-nakhagahn-ajcelel-e-viravvorum-stacats-qaghaqacinerin-66175793.html
Արցախի նախագահն այցելել է վիրավորում ստացած քաղաքացիներին
Արցախի նախագահն այցելել է վիրավորում ստացած քաղաքացիներին
Շահրամանյանը նշել է ծայրահեղ ծանր դեպքերում հիվանդների հետագա բուժումը ՀՀ բուժհաստատություններում կազմակերպելու հնարավորության մասին: 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T19:12+0400
2023-09-20T19:12+0400
2023-09-20T19:13+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
սամվել շահրամանյան
ադրբեջան
պատերազմ
վիրավոր
լեռնային ղարաբաղ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/06/65377363_0:514:750:936_1920x0_80_0_0_a55778d7e2c4c58e9b0eb1e3896a35c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր այցելել է ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։Շահրամանյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար։ Նա նաև խոսել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժումը բուժհաստատություններում կազմակերպելու հնարավորության մասին:Նշենք, որ վերջին տվյալներով` Արցախում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով 32 մարդ զոհվել է, կան 200–ից ավելի վիրավորներ։Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել լիակատար հրադադար ապահովել
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/06/65377363_0:511:750:1074_1920x0_80_0_0_865645989cef003e729c80ca68489419.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, սամվել շահրամանյան, ադրբեջան, պատերազմ, վիրավոր, լեռնային ղարաբաղ
արցախ, սամվել շահրամանյան, ադրբեջան, պատերազմ, վիրավոր, լեռնային ղարաբաղ
Արցախի նախագահն այցելել է վիրավորում ստացած քաղաքացիներին
19:12 20.09.2023 (Թարմացված է: 19:13 20.09.2023) Շահրամանյանը նշել է ծայրահեղ ծանր դեպքերում հիվանդների հետագա բուժումը ՀՀ բուժհաստատություններում կազմակերպելու հնարավորության մասին:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր այցելել է ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
«Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, այցելել է վիրավորում ստացած և առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» բուժում ստացող քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց վիճակով ու անհանգստացնող խնդիրներով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Շահրամանյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար։ Նա նաև խոսել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժումը բուժհաստատություններում կազմակերպելու հնարավորության մասին:
Նշենք, որ վերջին տվյալներով` Արցախում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով 32 մարդ զոհվել է, կան 200–ից ավելի վիրավորներ։