Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հայաստանը նույնպես դիմել է ՄԱԿ ԱԽ-ին ԼՂ հարցով շտապ նիստ հրավիրելու համար. ՀՀ ԱԳՆ

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ շտապ անհրաժեշտ է հստակ դատապարտում և համապատասխան գործողություններ
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ֆրանսիային զուգահեռ խնդրելով շտապ նիստ անցկացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետ կապված։ X սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Նա հավելել է, որ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:
«Շտապ անհրաժեշտ է հստակ դատապարտում և համապատասխան գործողություններ»,-գրել է Բադալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիան պահանջում է անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով:
Այնուհետև հայտնի դաձավ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-ին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Լրահոս
0