https://armeniasputnik.am/20230920/hh-karavarutjan-shenqi-ev-rd-despanatan-mvotic-16-andz-e-berman-entarkvel-66140533.html
ՀՀ կառավարության շենքի և ՌԴ դեսպանատան մոտից 16 անձ է բերման ենթարկվել
ՀՀ կառավարության շենքի և ՌԴ դեսպանատան մոտից 16 անձ է բերման ենթարկվել
Բողոքի ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել տարբեր հոդվածներով նախատեսված արարքների համար։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T10:30+0400
2023-09-20T10:30+0400
2023-09-20T15:18+0400
հայաստան
հհ կառավարություն
դեսպանատուն
բողոքի ակցիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/14/66125291_0:0:1600:900_1920x0_80_0_0_044a7ef45c4511017190a23e3c6f1527.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երեկ ՀՀ կառավարության շենքի և ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնող անձանցից 16–ը բերման են ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։«ՀՀ կառավարության շենքի մոտից բերվել է 11 անձ, իսկ ՌԴ դեսպանատան մոտից` 5 անձ»,– ասաց նա։Գաբրիելյանի խոսքով` քաղաքացիները բերվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված արարքների համար։5-ի մասով արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182–րդ հոդվածով (զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), նրանք ազատ են արձակվել։ 1-ի մասով արձանագրություն է կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172–րդ հոդվածով (մանր խուլիգանություն): Մյուս 5-ի մասով նախաձեռնված տարբեր քրեական վարույթները փոխանցվել են ՔԿ–ին:ՌԴ դեսպանատան մոտից 5 անձինք բերվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով (զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նրանք ազատ են արձակվել։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբեր 19-ին լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։ Հազարավոր քաղաքացիներ երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։ Քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել նաև ՌԴ դեսպանատան մոտ։ Նրանք փակել էին դեսպանատուն տանող բոլոր ճանապարհները և պահանջում էին, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կատարի իր ստանձնած պարտավորությունները Արցախում։Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցների մոտ սառը զենքեր են հայտնաբերվել. ՔԿ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/14/66125291_224:0:1424:900_1920x0_80_0_0_2daa4a4c01e78fc7287de90bf8cd4536.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, դեսպանատուն, բողոքի ակցիա
հայաստան, հհ կառավարություն, դեսպանատուն, բողոքի ակցիա
ՀՀ կառավարության շենքի և ՌԴ դեսպանատան մոտից 16 անձ է բերման ենթարկվել
10:30 20.09.2023 (Թարմացված է: 15:18 20.09.2023) Բողոքի ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել տարբեր հոդվածներով նախատեսված արարքների համար։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երեկ ՀՀ կառավարության շենքի և ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնող անձանցից 16–ը բերման են ենթարկվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«ՀՀ կառավարության շենքի մոտից բերվել է 11 անձ, իսկ ՌԴ դեսպանատան մոտից` 5 անձ»,– ասաց նա։
Գաբրիելյանի խոսքով` քաղաքացիները բերվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված արարքների համար։
5-ի մասով արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182–րդ հոդվածով (զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), նրանք ազատ են արձակվել։ 1-ի մասով արձանագրություն է կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172–րդ հոդվածով (մանր խուլիգանություն): Մյուս 5-ի մասով նախաձեռնված տարբեր քրեական վարույթները փոխանցվել են ՔԿ–ին:
ՌԴ դեսպանատան մոտից 5 անձինք բերվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով (զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նրանք ազատ են արձակվել։
Հիշեցնենք`
Ադրբեջանը սեպտեմբեր 19-ին լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա
27 զոհ, 200 վիրավոր։ Հազարավոր քաղաքացիներ երեկ
հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։ Քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել նաև ՌԴ դեսպանատան մոտ։ Նրանք փակել էին դեսպանատուն տանող բոլոր ճանապարհները և պահանջում էին, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կատարի իր ստանձնած պարտավորությունները Արցախում։