https://armeniasputnik.am/20230920/hhn-voreve-kerp-chi-masnakcel-lgh-ishkhanutjunnerin-nerkajacvats-teqsti-dzevavvormany-pashinjan-66150353.html
ՀՀ–ն որևէ կերպ չի մասնակցել ԼՂ իշխանություններին ներկայացված տեքստի ձևավորմանը. Փաշինյան
ՀՀ–ն որևէ կերպ չի մասնակցել ԼՂ իշխանություններին ներկայացված տեքստի ձևավորմանը. Փաշինյան
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ առաջարկի մասին իմացել է ԼՂ պաշտոնական էջերից։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T14:03+0400
2023-09-20T14:03+0400
2023-09-20T14:21+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արցախ
ադրբեջան
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/14/66153430_0:0:1861:1048_1920x0_80_0_0_95576af28161c07f309ba3a4b9ded278.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ներկայացված ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի առաջարկության` կրակի դադարեցման վերաբերյալ տեքստի ձևավորմանը ՀՀ–ն որևէ կերպ չի մասնակցել, քննարկումների կողմ չի եղել։ Ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Փաշինյանը նշեց, որ այդ առաջարկի մասին իմացել է ԼՂ պաշտոնական էջերից։Փաշինյանի խոսքով` Հայաստանի Հանրապետության հետ ըստ էության կապ չունեցող փաստաթղթի տեքստում ՀՀ–ի անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իր այն հայտարարությունը, թե ԼՂ–ի դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ–ին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ։«Եթե հնարավոր լիներ ՀՀ–ին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, ապա դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը»,–ասաց նա։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/14/66153430_314:0:1823:1132_1920x0_80_0_0_a82e169dab4f3cc24478d3a80be9a2d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արցախ, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, արցախ, ադրբեջան
ՀՀ–ն որևէ կերպ չի մասնակցել ԼՂ իշխանություններին ներկայացված տեքստի ձևավորմանը. Փաշինյան
14:03 20.09.2023 (Թարմացված է: 14:21 20.09.2023) ՀՀ վարչապետը հայտարարեց, որ առաջարկի մասին իմացել է ԼՂ պաշտոնական էջերից։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ներկայացված ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի առաջարկության` կրակի դադարեցման վերաբերյալ տեքստի ձևավորմանը ՀՀ–ն որևէ կերպ չի մասնակցել, քննարկումների կողմ չի եղել։ Ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Փաշինյանը նշեց, որ այդ առաջարկի մասին իմացել է ԼՂ պաշտոնական էջերից։
«Մենք ծանոթացանք տեքստին, և առաջին նկատառումն այն է, որ տեքստում հիշատակվում է ՀՀ զինված ուժերի մասին և ԼՂ–ում մնացած հայկական զինված ուժերի ստորաբաժանումների մասին։ Այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ, քանի որ բազմիցս ասել ենք, որ 2021 թ. օգոստոսից ՀՀ–ն ԼՂ–ում բանակ չունի։ Ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից այն ընդունումը ի գիտություն ենք ընդունում»,– ընդգծեց նա։
Փաշինյանի խոսքով` Հայաստանի Հանրապետության հետ ըստ էության կապ չունեցող փաստաթղթի տեքստում ՀՀ–ի անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իր այն հայտարարությունը, թե ԼՂ–ի դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ–ին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ։
«Եթե հնարավոր լիներ ՀՀ–ին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, ապա դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը»,–ասաց նա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ
Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։