00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՀՀ–ն «Զանգեզուրի միջանցք» բացելու որևէ պարտավորություն չունի. Մարուքյան

© Sputnik / Andranik GhazaryanԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2023
Բաժանորդագրվել
«Զանգեզուրի միջանցիքի» բացմանը Հայաստանը դեմ է եղել և շարունակելու է դեմ լինել։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ն «Զանգեզուրի միջանցք» բացելու որևէ պարտավորություն չունի։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։
Նշենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ հույս էր հայտնել, որ Երևանը կկատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման իր պարտավորությունները։
Մարուքյանը հավաստիացրեց, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկումները, որոնք արհեստական մտցվել են շրջանառության մեջ, չեն կարող առաջ մղվել որպես լեգիտիմ պահանջ։
«Նման պարտավորություն Հայաստանը չի ստաձնել նոյեմբերի 9-ի փաստաթղթով, խոսք է գնացել միայն կոմունիկացիաների բացման մասին, և ՀՀ–ն պատրաստ է դրան»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին խոսակցություններին, ապա Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ Հայաստանը դրան դեմ է եղել և շարունակելու է դեմ լինել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Լրահոս
0