Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը. ՆԱՏՕ–ի կոչը

© Photo : official site of MFA of RA Խավիեր Կոլոմինան Երևանում
Խավիեր Կոլոմինան Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2023
Խավիեր Կոլոմինան Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՆԱՏՕ–ի Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ուշադիր հետևում են Ադրբեջանում տիրող իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը, ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տիրող իրավիճակին (նկատի ունի Լեռնային Ղարաբաղում, դիտարկում են Ադրբեջան–խմբ.)։ Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսություն՝ առանց բռնության կիրառման լուծում գտնելու և հումանիտար իրավիճակի հետագա դեգրադացիայից խուսափելու համար: ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ համապարփակ համաձայնության հասնելու նպատակով»,-գրել է Կոլոմինան։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 32 զոհ, 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Լրահոս
0