Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Խնդրում, հորդորում ենք ձեռնպահ մնալ համացանցում նյութերի հրապարակումից. տեղեկատվական շտաբ

© Photo : Արցախի տեղեկատվական շտաբԱրցախ
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախից հորդորում են մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի -Sputnik. Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Նշվում է, որ հակառակորդն օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Լրահոս
0