Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ղարաբաղում

© AP Photo / Michael SohnՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը  - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անտոնիո Գուտերեշը շարունակում է մտահոգված լինել ԼՂ-ում հումանիտար իրավիճակով։
ԵՐԵՎԱՆ– 20 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ղարաբաղում և իրականացնել 2020 թվականի համաձայնագրերը: Այս մասին ասվում է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։
«Գլխավոր քարտուղարը չափազանց անհանգստացած է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ, որի հետևանքով կան զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - ասել է Դյուժարիկը:
Նա ասել է, որ գլխավոր քարտուղարը շարունակում է մտահոգված լինել ԼՂ-ում հումանիտար իրավիճակով և կրկնում է իր կոչը՝ շտապ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու մարդասիրական կազմակերպությունների լիարժեք մուտքը ԼՂ։ Գուտերեշը նաև կողմերին կոչ է անում կենտրոնացնել ջանքերը վստահություն ձևավորելու և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Լրահոս
0