00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմական նոր գործողություններ Արցախում. ՀՀ-ն կրկին բարդ որոշումներ կայացնելու առջև է

© Photo : Արցախի տեղեկատվական շտաբՍտեփանակերտ. 19.09.23
Ստեփանակերտ. 19.09.23 - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2023
Ստեփանակերտ. 19.09.23
Բաժանորդագրվել
Երեքշաբթի երեկոյան, երբ վրդովված երևանցիները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, գրող Նարինե Աբգարյանը այսպիսի գրառում կատարեց սոցիալական ցանցերից մեկի իր էջում. «Սիրելի′ մարդիկ, եթե մեր երկրի անկախությունը բացարձակ արժեք է ձեզ համար՝ հեռացեք Հայաստանի կառավարության շենքից։ Ճակատագրական սխալ եք անում, հետո ինքներդ ձեզ չեք ներելու»։ Այս հորդորի տակ միանգամից էլ թեժ վիճաբանություն ծավալվեց այն հարցի շուրջ, թե իրականում ում է գրողը հասցեագրել կառավարության շենքից հեռանալու իր կոչը՝ ժողովրդի՞ն, թե՞ կառավարության անդամներին։
Համաձայնե՛ք, սա շատ խորհրդանշական է, որովհետև իրականում խոսքը ոչ թե կոնկրետ ղեկավարների, նրանց հրաժարականի պահանջի կամ փողոց դուրս եկած մարդկանց տրամադրությունների մասին է, այլ երկու շատ կոնկրետ մոտեցումների։ Իշխանության մոտեցումը, որն արտահայտել է վարչապետը, ընդհանուր գծերով սա է՝ Հայաստանը ոչ մի դեպքում չպիտի մասնակցի Արցախում ծավալվող ռազմական գործողություններին, որովհետև դա հենց այն է, ինչին ձգտում է Բաքուն՝ ներքաշել Հայաստանին պատերազմի մեջ, ներկայացնել որպես ագրեսոր, որը ներխուժել է Ադրբեջանի ինքնիշխան տարածք, որի պատկանելությունը Ադրբեջանին, ի դեպ, Հայաստանի ղեկավարն արդեն ճանաչել է, և առիթ ստեղծել հարձակվելու արդեն բուն Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի ուղղությամբ։ Արդարացումը կա՝ հայերը կրկին ուզում են գրավել ադրբեջանական հողերը, Բաքուն էլ, դասեր քաղելով Ղարաբաղյան առաջին պատերազմից, ձգտում է չեզոքացնել հայկական ուժերը հենց Հայաստանի տարածքում։
Հակառակ մոտեցումը սա է՝ եթե, ինչպես համոզված է վարչապետը, Ադրբեջանն իրականում ընդամենը առիթ է փնտրում Հայաստանի վրա հարձակվելու համար, ուրեմն Բաքուն այսպես թե այնպես հաստատ կկատարի իր ցանկությունը, եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում։ Եվ այդ ժամանակ տրամաբանական հարց է ծագում՝ եթե վերջնական արդյունքը նույնն է լինելու, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում` պարզապես հետևելով, թե ինչպես են ադրբեջանցիները հետևողականորեն իրականացնում մեր հայրենակիցների էթնիկ զտումը։ Եվ վերջապես, ինչպես ժողովուրդն է ասում, ի՞նչ երեսով ենք անգործության մեջ մեղադրում միջազգային հանրությանը, երբ ինքներս ենք անգործության դասական օրինակ ցուցադրում։
Այս երկու մոտեցումների կողմնակիցներն էլ զարմանալիորեն շրջանցում են երևի թե ամենագլխավոր հարցը՝ իսկ որքանո՞վ արդյունավետ կամ անարդյունավետ է լինելու Հայաստանի միջամտությունը։ Այս խնդրի հետևում մի շատ պարզ հարց է ուրվագծվում՝ բոլորը խոսում են այն մասին, որ վճռորոշը մարտունակ բանակի առկայությունն է, այնինչ, բոլորովին պարզ չէ՝ քանի՞ մարդ այսօր գիտի հայաստանյան բանակի իրական վիճակը։ Անընդհատ տեղեկանում ենք միայն, որ զինված ուժերում շարունակաբար գեղեցիկ անվանումներով բարեփոխումներ են իրականացվում։ Բայց՝ հենց միայն այդքանը։
Ամեն օր մի հազար անգամ լսում ենք այն ճշմարտությունը, որը կարծես նոր հայտնաբերած լինենք՝ Հայաստանը պետք է ապավինի միայն սեփական ուժերին։ Ախր, այդ սեփական ուժերը հենց զինված ուժերն են։ Լա՛վ, մի ժամանակ ով ասես չէր հայտարարում՝ մեր բանակն ամենամարտունակն է ողջ տարածաշրջանում։ Բայց հիմա արդեն այդ դատարկ խոսքերի հետևում այլևս չես թաքնվի։ Չես թաքնվի նաև մեկ այլ ոչ պակաս դատարկ արտահայտության հետևում՝ մեզ համար ամենակարևորը արցախցիների անվտանգությունն ու իրավունքներն են։ Որովհետև ադրբեջանցի պաշտոնյաններն արդեն չեն էլ թաքցնում, թե ինչ է սպասում արցախցիներին։
Պահանջների մի մասն արդեն բարձրաձայնվել է ամենաբարձր մակարդակով՝ Արցախի պաշտպանության բանակը պիտի լուծարվի և, բնականաբար, ո՛չ մի նախագահ, ո՛չ մի պառլամենտ, ո՛չ մի կառավարություն։ Հետագա քայլերի մասին կարելի է հստակ պատկերացում կազմել՝ ծանոթանալով ադրբեջանական լրատվամիջոցների նյութերին։ Հայ ոստիկանները պիտի զինաթափվեն և փոխարինվեն ադրբեջանցիներով, բոլոր հայկական բնակավայրերում գործավարությունը պիտի կատարվի միայն պաշտոնական լեզվով՝ադրբեջաներեն, և վերջապես կսկսվի ադրբեջանցիների բնակեցումն Արցախում, որպեսզի հայերն այլևս երբեք մեծամասնություն չկազմեն այնտեղ։ Համաձայնե՛ք, ծանոթ պատկեր է՝ այդպես հայաթափվեց Նախիջևանը։
Ինչպես տեսնում եք, եկել է չափազանց բարդ որոշումներ կայացնելու ժամանակը։ Սակայն դժվար է ժխտել նաև դեռ հնուց հայտնի ճշմարտությունը՝ որոշում չկայացնելը նույնպես չափազանց բարդ որոշում է։
Լրահոս
0